«Իսրայելում ԱՄՆ դեսպանը կոչ է արել աշխատակիցներին անհապաղ լքել երկիրը»․ #NYT

Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին կոչ է արել Երուսաղեմում գտնվող դեսպանատան աշխատակիցներին անհապաղ լքել երկիրը՝ ելնելով անվտանգության հետ կապված մտահոգություններից, գրում է New York Times-ը։
Աշխատակիցներին ուղարկված էլեկտրոնային նամակում Հաքաբին գրել է, որ նրանք, ովքեր ցանկանում են հեռանալ, «պետք է դա անեն այսօր» և խորհուրդ է տվել նրանց հնարավորինս շուտ ամրագրել թռիչքների տոմսերը:
Դեսպանատունն անցել է «թույլատրված ելքի» ռեժիմի, ինչը թույլ է տալիս երկրորդական անձնակազմին և նրանց ընտանիքների անդամներին լքել երկիրը պետական միջոցների հաշվին, գրել է նա՝ հավելելով, որ այդ որոշումն ընդունվել է «նախազգուշական նկատառումներից ելնելով»՝ Պետդեպարտամենտի հետ խորհրդակցելուց հետո:
«Խուճապի մատնվելու կարիք չկա»,- նշել է Հաքաբին՝ շարունակելով, որ կարևոր է մեկնել «որքան հնարավոր է շուտ»:
Այս նախազգուշացումը հնչում է ԱՄՆ-ի կողմից Իրանին հնարավոր հարված հասցնելու շուրջ աճող լարվածության ֆոնին: Եթե ռազմական գործողություններ սկսվեն, Իսրայելը կարող է բախվել Իրանի կողմից հակահարվածի:

«Ինչո՞ւ պետք է մենք կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը չկարողանա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
1312:00
«Ձեզ թվում է՝ ամբողջ աշխարհը նստած հայի աչերի, ծիրանի ու դուդուկի մասի՞ն է մտածում»․ Ալեն Սիմոնյան
3811:42
«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
4511:30
«Եթե թուրքերն ուզենան հարձակվել, մենք չենք հասցնի հզորանալ»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7011:06
«Հայկական ինքնությունը որևէ թագավորի հրամանով չի ստեղծվել»․ Արմեն Հովասափյան
7710:24
«Ամեն ինչ սկսվեց այս ստատուսից»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
8410:00
«Բոլորն այս խնդրի մասին են խոսում, բացի առողջապահության նախարարությունից»․ Բաբկեն Պիպոյան․ «Հրապարակ»
8409:30
«Ընդդիմությունը թող մանդատները դնի՝ Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը»․ Հովիկ Աղազարյան․ «Հրապարակ»
8109:24