Չինաստանն իր քաղաքացիներին առաջարկել է հեռանալ Իրանից և չայցելել այդ երկիր

Չինաստանը կոչ է արել իր քաղաքացիներին զերծ մնալ Իրան այցելելուց, իսկ արդեն երկրում գտնվողներին՝ հնարավորինս շուտ լքել այն, հաղորդել է The Global Times-ը։
«Հաշվի առնելով Իրանում տիրող անվտանգության իրավիճակը, Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը և Իրանում Չինաստանի դեսպանատունն ու հյուպատոսությունները հիշեցնում են չինացի քաղաքացիներին զերծ մնալ Իրան մեկնելուց», - հրատարակությունը մեջբերում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական գործերի վարչության հայտարարությունից մի հատված։
Այնտեղ նշվում է, որ «Իրանում արդեն գտնվող Չինաստանի քաղաքացիները պետք է ուժեղացնեն անվտանգության միջոցառումները և հնարավորինս շուտ լքեն երկիրը»։
«Իրանում և հարևան երկրներում Չինաստանի դեսպանատունը և հյուպատոսությունները անհրաժեշտ օգնություն կցուցաբերեն Չինաստանի այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են մեկնել առևտրային չվերթներով կամ ցամաքային ճանապարհներով», - ասվում է հրատարակության մեջ։

«Ինչո՞ւ պետք է մենք կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը չկարողանա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
1312:00
«Ձեզ թվում է՝ ամբողջ աշխարհը նստած հայի աչերի, ծիրանի ու դուդուկի մասի՞ն է մտածում»․ Ալեն Սիմոնյան
3811:42
«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
4511:30
«Եթե թուրքերն ուզենան հարձակվել, մենք չենք հասցնի հզորանալ»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7011:06
«Հայկական ինքնությունը որևէ թագավորի հրամանով չի ստեղծվել»․ Արմեն Հովասափյան
7710:24
«Ամեն ինչ սկսվեց այս ստատուսից»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
8410:00
«Բոլորն այս խնդրի մասին են խոսում, բացի առողջապահության նախարարությունից»․ Բաբկեն Պիպոյան․ «Հրապարակ»
8409:30
«Ընդդիմությունը թող մանդատները դնի՝ Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը»․ Հովիկ Աղազարյան․ «Հրապարակ»
8109:24