«Գործ ունենք ոչ թե լոկալ ռազմական էսկալացիայի հետ, այլ տարածաշրջանային լայնամասշտաբ պատերազմի»․ Վարդան Բալյան
![]() 95 Այսօր, 15:00 Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրադարձությունները զարգանում են շատ արագ, բայց արդեն հիմա կարելի է վստահաբար պնդել, որ գործ ունենք ոչ թե լոկալ ռազմական էսկալացիայի հետ, այլ լայնամասշտաբ տարածաշրջանային պատերազմի: Իրանը հրթիռակոծում է ոչ միայն Իսրայելը, այլև Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Քաթարը, Արաբական Միացյալ Էմիրությունները...Այս պահին հաղորդումներ կան, որ ամերկա-իսրայելական հրթիռային հարվածի թիրախ են դարձել Իսլամական հանրապետության Միլլի Մեջլիսը: Որոշ տեղեկություններով շենքում են գտնվել պատգամավորների մեծ մասը, ովքեր հավաքված են եղել արտակարգ նիստի մասնակցելու նպատակով: Տարբեր տվյալներով, որոնք դեռևս պաշտոնապես չեն հաստատվել, պատգամավորներից շատերը զոհվել են գրոհի արդյունքում: Հաղորդագրություններ էին տարածվել նաև նախագահ Փեզեշքյանի զոհվելու մասին, բայց իրանական կողմը պաշտոնապես հերքել է րդեն՝ հայտարարելով, որ նախագահը ոռջ-առողջ է: Հաստատվում են կարծես տեղեկությունները իրանական բանակի Գլխավոր շտաբի պետ գեներալ Ամիր Խաթամիի զոհվելու մասին, ինչպես նաև դատական իշխանության ղեկավար Ղոլամ-Հոսեյն Էջեիի: Թեհրանում, Իսպահանում, Քարաջում, Ղոմում, Բուշեհրում, Չաբահարում, Քերմանշահում, Թավրիզում, Խորեմաբադում, ցանկը կարելի է շարունակել, ռմբակոծությունների թիրախ են դարձել իրանական անվտանգային ծառայությունների և պետական հաստատութոյւնների շենքերը: Աղբյուրը` Վարդան Բալյան |

«Տարածաշրջանն այրվում է, իսկ Փաշինյանը «զառ է գլորում»»․ Սուրեն Սուրենյանց
6715:30
«Հայաստանի համար իրավիճակը պարունակում է ռիսկեր»․ Արթուր Խաչիկյան
9615:12
«Գործ ունենք ոչ թե լոկալ ռազմական էսկալացիայի հետ, այլ տարածաշրջանային լայնամասշտաբ պատերազմի»․ Վարդան Բալյան (տեսանյութ)
7815:00
Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին
16214:39
«Ընդդիմությունը մուննաթ է գալիս, որ Հայաստանում խաղա՞ղ է»․ Վահագն Ալեքսանյան
12914:12
«Իրանցիները պատասխան հարվածները շատ օպերատիվ և լավ են հասցնում»․ իսրայելցի մեկնաբան (տեսանյութ)
19714:06
Պայթյուններ են հնչել ԱՄԷ-ում, Կատարում, Քուվեյթում, Բահրեյնում (տեսանյութ)
13813:51
«Տարածաշրջանը մտնում է բարձր ռիսկի փուլ»․ Վլադիմիր Մարտիրոսյան
11313:36
