«Իրանը չի դիտարկում ԱՄՆ-ի հետ հետագա բանակցությունների հնարավորությունը». Արաղչի

1313
Երեքշաբթի, 10 մարտի, 2026 թ., 10:25
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի օրոք Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հարցը դժվար թե դիտարկվի։
«Նախևառաջ, դեռ վաղ է որևէ մեկնաբանություն անել: Մենք բոլորս սպասում ենք Խամենեիի ելույթներին և մեկնաբանություններին: Բայց ես չեմ կարծում, որ ամերիկացիների հետ խոսելու կամ ամերիկացիների հետ բանակցելու հարցը կրկին կդրվի սեղանին, քանի որ մենք ամերիկացիների հետ խոսելու շատ դառը փորձ ունենք»,- ասել է Արաղչին՝ PBS-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նոր գերագույն առաջնորդի օրոք բանակցություններ են վարվելու ԱՄՆ-ի հետ, և արդյոք Մոջթաբա Խամենեին բաց է դրա համար։

«Պետությունը նաև ընդհանուր ապագայի նկատմամբ հասարակության հավատն է»․ Շահեն Հարությունյան
10403:06
«Քարոզարշավում ծախսած փողերի կեսով կարելի էր Նիկոլին կոխել բանտ, բայց…»․ Տիգրան Պետրոսյան
12902:06
«Ներհանրային երկխոսությունը հասարակության առողջացման տանող ամենաուժեղ ազդակն է»․ Վահե Հովհաննիսյան
11201:06
«Նիկոլական ՍԴ-ն թաղում է քաղաքական չեզոքության և իշխանությունից ինստիտուցիոնալ անկախության մասին առասպելը»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
13200:48
«ԹՐԻՓՓ-ն այսօրվա մեր հնարավորությունների պայմաններում չարյաց փոքրագույնն է»․ Թաթուլ Հակոբյան
12700:30
Ռուբիոն կայցելի Փարիզ՝ մասնակցելու G7-ի արտգործնախարարների հանդիպմանը
19600:19
«Ադրբեջանն իր սահմանադրությամբ Հայաստանի մեծ մասը ճանաչում է որպես իր տարածքի մաս»․ Պեդրո Զարոկյան
11000:00
«Արցախի հարցը հայ ժողովրդի հավաքական պատասխանատվության և ազգային օրակարգի հարցն է»․ Նժդեհ Իսկանդարյան
98Երեկ, 23:42