«Իրանը հրթիռակոծել է Հորդանանում գտնվող գերմանական ռազմական օբյեկտները»․ #Spiegel

Իրանը հրթիռային հարված է հասցրել գերմանական ռազմական օբյեկտներին՝ «Ալ-Ազրաք» բազմազգ ավիաբազայում: Այս մասին հայտնում է Spiegel-ը։ Բազայում տեղակայված են նաև ԱՄՆ ռազմաօդային ուժերը։
Նշվում է, որ հարձակման են ենթարկվել դաշտային ճամբարը և կառույցը, որտեղ տեղակայված էր Բունդեսվերի զորախումբը։ Զինծառայողներից ոչ ոք չի տուժել, քանի որ նրանք գտնվել են թաքստոցներում։
Միևնույն ժամանակ դեռ հայտնի չէ՝ հրթիռներն անմիջապես հարվածել են ռազմաբազային, թե՞ ռազմական տարածքում ընկել են հակաօդային պաշտպանության կողմից խոցված հրթիռների բեկորները։
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը աջակցություն էր հայտնել ԱՄՆ-ին՝ «Իրանի ղեկավարությանը փոխելու ցանկության» հարցում, սակայն ընդունել էր ռազմական հակամարտության բացասական ազդեցությունը երկրի տնտեսության վրա: Իսկ Գերմանիայի կաբինետի խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը հայտարարել էր, որ Գերմանիայի կառավարությունը մտադիր չէ սահմանափակել ԱՄՆ-ի կողմից Գերմանիայում գտնվող ռազմաբազաների օգտագործումը՝ Իրանի դեմ ռազմական գործողություններին աջակցելու համար։

Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
261Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
276Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
452Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
320Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
403Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
169Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
31708.11.2026, 21:00
Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել
29808.11.2026, 20:00