ԱՄՆ-ն կաջակցի Իրանի նոր գերագույն առաջնորդի սպանությանը, եթե նա հետքայլ չանի. #WSJ

Միացյալ Նահանգները կաջակցի Իսրայելին Իրանի նոր գերագույն առաջնորդ և հանգուցյալ այաթոլլա Ալի Խամենեիի որդու՝ Մոջթաբա Խամենեիի սպանության հարցում: Սպիտակ տունը դա կանի Իրանի ղեկավարության կողմից զիջումների բացակայության դեպքում, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի ներկա և նախկին պաշտոնյաներին։
Վաշինգթոնի գլխավոր պահանջն Իրանի կողմից միջուկային մշակումներից հրաժարվելն է: Մոջթաբա Խամենեին համարվում է քաղաքական գործիչ, որը չի ցանկանում փոխզիջումների գնալ, մասնավորապես՝ միջուկային ծրագրի հարցում: Տարբեր երկրների քաղաքական վերլուծաբանները վստահ են, որ կրտսեր Խամենեին չի բանակցի ամերիկյան պայմաններով: Wall Street Journal-ի տվյալներով՝ Իսրայելը կարող է ստանձնել Իրանի նոր առաջնորդի սպանության պատասխանատվությունը։
Խամենեիի նշանակումից կարճ ժամանակ առաջ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հաջորդ գերագույն առաջնորդը չի կարողանա երկար մնալ իշխանության գլուխ առանց ԱՄՆ-ի համաձայնության: Ֆլորիդայում կայացած մամուլի ասուլիսում Թրամփը նաև հիասթափություն էր հայտնել Խամենեիի նշանակումից: Նա ասել է, որ ԱՄՆ-ն ունի երեք «հարմար» թեկնածու, սակայն Թրամփը նրանց անունները չի նշել։

«Պետությունը նաև ընդհանուր ապագայի նկատմամբ հասարակության հավատն է»․ Շահեն Հարությունյան
10403:06
«Քարոզարշավում ծախսած փողերի կեսով կարելի էր Նիկոլին կոխել բանտ, բայց…»․ Տիգրան Պետրոսյան
12902:06
«Ներհանրային երկխոսությունը հասարակության առողջացման տանող ամենաուժեղ ազդակն է»․ Վահե Հովհաննիսյան
11201:06
«Նիկոլական ՍԴ-ն թաղում է քաղաքական չեզոքության և իշխանությունից ինստիտուցիոնալ անկախության մասին առասպելը»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
13200:48
«ԹՐԻՓՓ-ն այսօրվա մեր հնարավորությունների պայմաններում չարյաց փոքրագույնն է»․ Թաթուլ Հակոբյան
12700:30
Ռուբիոն կայցելի Փարիզ՝ մասնակցելու G7-ի արտգործնախարարների հանդիպմանը
19600:19
«Ադրբեջանն իր սահմանադրությամբ Հայաստանի մեծ մասը ճանաչում է որպես իր տարածքի մաս»․ Պեդրո Զարոկյան
11000:00
«Արցախի հարցը հայ ժողովրդի հավաքական պատասխանատվության և ազգային օրակարգի հարցն է»․ Նժդեհ Իսկանդարյան
98Երեկ, 23:42