Իրանը մահապատժի է ենթարկել 19-ամյա ըմբիշ Սալեհ Մոհամմադիին

Իսլամական Հանրապետությունը մահապատժի է ենթարկել 19-ամյա ըմբիշ Սալեհ Մոհամմադիին, որը պատանեկան հավաքականի անդամ էր։
Տեղական աղբյուրների համաձայն՝ կախաղան հանելն իրականցվել է Ղոմ քաղաքում։
Մարզիկի հետ միասին մահապատժի է ենթարկվել ևս երկու դատապարտյալ։ Իրանի արդարադատությունը նրանց մեղադրել է 2026 թվականի հունվարին կառավարության դեմ զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ երկու ոստիկանի սպանության, ինչպես նաև «Իսրայելի և Միացյալ Նահանգների շահերից բխող» դիվերսիոն գործունեության մեջ։
Մոհամմադին համարվում էր չափազանց խոստումնալից մարզիկ. 2024 թվականի աշնանը նա բրոնզե մեդալ նվաճեց Ռուսաստանում անցկացված մրցաշարում և պաշտոնական հրավեր ստացավ՝ միանալու Իրանի մինչև 19 տարեկանների հավաքականին։
Միջազգային մարդու իրավունքների կազմակերպությունները հատուկ ուշադրություն են հրավիրում գործի քննության և դատավճռի կայացման աննախադեպ արագության վրա. մարզիկը կալանավորվել է հունվարի 15-ին, իսկ մահապատիժը կիրառվել է փետրվարի 4-ին՝ հետաքննությունն ու դատավարությունը տևել են 3 շաբաթից էլ պակաս։

Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
6222:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
19420:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
14319:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
22917:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
12115:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
10215:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
11014:54
ԱՄՆ-ում փրկել են 11 ամսական երեխային, որին հայրը ողջ-ողջ թաղել էր (տեսանյութ)
31812:36