Ուկրաինան բալիստիկ հրթիռով հարվածել է Սանկտ Պետերբուրգի Պրիմորսկ նավահանգստին

Ուկրաինան իր առաջին հեռահար հարվածն է հասցրել Սանկտ Պետերբուրգի մոտ գտնվող Պրիմորսկ նավահանգստին՝ օգտագործելով իր նորագույն FP-9 բալիստիկ հրթիռը։ X սոցիալական ցանցում այ մասին ակնարկել է ուկրաինական Fire Point պաշտպանական ընկերության համասեփականատեր և գլխավոր կոնստրուկտոր Դենիս Շտիլերմանը:
Մասնագետները սա մեկնաբանեցին որպես նոր հեռահար զենքի հաջող կիրառման հստակ ակնարկ։ Մոտ մեկ շաբաթ առաջ Շտիլերմանը հայտարարեց, որ պատրաստվում են նոր բալիստիկ հրթիռի փորձնական արձակումներ դեպի Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում գտնվող թիրախների դեմ։
Շտիլերմանն ավելի վաղ հայտարարել էր նոր հեռահար հրթիռների փորձարկման նախապատրաստությունների մասին։ Հայտնի տեխնիկական բնութագրերի համաձայն՝ FP-9 բալիստիկ հրթիռը կարող է հարվածել թիրախներին մոտավորապես 800-850 կմ հեռավորության վրա և կրել մինչև 800 կգ քաշով մարտագլխիկ։ Այս հեռավորությունը թույլ է տալիս հրթիռին հարվածել ռազմավարական թիրախներին Ռուսաստանի թիկունքում, այդ թվում՝ խոշոր լոգիստիկ և էներգետիկ հանգույցներին։
Պրիմորսկի նավահանգիստը Ռուսաստանի Բալթիկ ծովի խոշորագույն նավթի արտահանման տերմինալներից մեկն է: Հաղորդվում է, որ հարձակումը վնասել է վառելիքի բաք, հրդեհ է առաջացրել, ստիպել է տարհանել անձնակազմը և ժամանակավորապես դադարեցրել է նավթամթերքի բեռնումը:

Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
16620:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
13119:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
21217:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
11715:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
10015:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
10814:54
ԱՄՆ-ում փրկել են 11 ամսական երեխային, որին հայրը ողջ-ողջ թաղել էր (տեսանյութ)
30412:36
Հարավային Կորեայում ավտոբուսը բախվել է 32 տրանսպորտային միջոցի․ տուժել է 57 մարդ (տեսանյութ)
29309:49