Լիբանանն Իրանի դեսպանին «անցանկալի անձ» է հայտարարել

Լիբանանի ԱԳՆ-ն Իրանի դեսպան Մոհամմադ Ռեզա Շեյբանիին «պերսոնա նոն գրատա» է հայտարարել: «Լիբանանը հետ է կանչում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեզա Շեյբանիի հավատարմագրման համաձայնությունը և նրան հայտարարում է պերսոնա նոն գրատա», - ասվում է նախարարության կողմից X-ում տարածված հայտարարության մեջ:
Իրանցի դիվանագետը պետք է լքի Բեյրութը ոչ ուշ, քան մարտի 29-ը։ Փաստաթղթում որպես այս որոշման պատճառ նշվում է Թեհրանի կողմից «դիվանագիտական նորմերի և պետությունների միջև շփման հաստատված պրակտիկայի խախտումը»։
Ավելի վաղ ԱԳՆ գլխավոր քարտուղար Աբդել Սաթար Իսան հայտնել էր, որ Թեհրանում Լիբանանի դեսպան Ահմեդ Սուվեյդանը «հետ է կանչվել խորհրդակցությունների համար»:
Մարտի 5-ին Լիբանանի կառավարությունը պահանջել էր, որ ուժային կառույցները վճռական գործողություններ ձեռնարկեն երկրում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գործունեությունը զսպելու համար: Տեղեկատվության նախարար Պոլ Մորկոսը հայտարարել էր, որ համապատասխան մարմիններին հանձնարարվել է ստուգել երկրում ԻՀՊԿ տարրերի ներկայությունը և «անհապաղ քայլեր ձեռնարկել նրանց ռազմական ակտիվությունը կասեցնելու համար»:

Թրամփը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
18002:07
«Թրամփը կշարունակի առաջնորդվել իր ինտուիցիայով և անձնական հարաբերություններով»․ Գարիկ Քեռյան
10201:06
«Կան մարդիկ, որոնց համար սուտը սեփական նպատակներին համապատասխանեցնելու մշտական գործիք է»․ Սենոր Հասրաթյան
12400:36
«Միսիան անիրականալի է․ Ալիևը Փաշինյանի հետ խաղաղության համաձայնագիր չի ստորագրելու»․ Ոսկան Սարգսյան
12500:18
«Բազմաթիվ թմրամոլ և այլասերված կանայք աշխատանքի են ընդունվել նրա համար, որ հրապարակավ սատարել են այս ռեժիմին»․ Վարդուհի Սարգսյան
113Երեկ, 23:54
«Չգիտենք՝ ում ոտքերի տակ էր նա ընկնում, բայց հենց Ռուսաստանն էր, որ վերջ դրեց արյունահեղությանը»․ Զախարովա (տեսանյութ)
223Երեկ, 23:36
«Եթե կարողանանք հասարակությանը համախմբել, իրավապահները մի օր որոշելու են Փաշինյանի ապօրինի հրամանները չկատարել»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
103Երեկ, 22:54
Երևանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ
126Երեկ, 22:18