«Դիտավորյալ են արել». հրդեհը կլանել է «Կանազ»-ի մշակույթի տան ողջ շենքը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Ինչպես հայտնել ենք, արդեն մի քանի ժամ է՝ այրվում է «Կանազ»-ի մշակույթի տունը: Այս պահին հրդեհը գրավել է ամբողջ շենքը: Ըստ համացանցի մի շարք օգտատերերի՝ հրդեհը միտումնավոր են կազմակերպել, որ տեղն էլիտար բարձրահարկ կառուցեն: Ականատեսները պնդում են, որ հրշեջները երկրորդ հարկում նկատվող ծխի մասին ահազանգին ուշ են արձագանքել:
«Դուք էլ գիտեք, բոլորն էլ գիտեն, որ միտումնավոր են հրդեհել, ո՞վ չգիտեր, որ այսպես է լինելու, որ այստեղ կառուցեն բարձրահարկ: Սա դիտավորյալ հրկիզում էր, որ շենքը կորցնի իր պատմամշակութային արժեքը»,- վստահեցրեց տարածքի բնակչուհին, ով հրաժարվեց տեսախցիկների առջև ներկայանալ: Ականատեսներից մի տարեց տղամարդ էլ պատմեց, որ անձամբ է քանիցս դիմել թաղապետարան՝ ասելով, որ այդ արժեքավոր շենքը քաղաքապետարանի հաշվեկշռում է, տիրություն անեն. «Բոմժանոց էր դարձել, բոմժերը կրակ էին անում, երեխաները խաղում էին, մի օր էլ այսպես պիտի լիներ: Ինչքան բողոքել եմ, ոչ մի արձագանք չի եղել»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
13100:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
143Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
333Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
203Երեկ, 19:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
349Երեկ, 17:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
146Երեկ, 15:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
126Երեկ, 15:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
133Երեկ, 14:54