Հինգշաբթի, 26 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Պետք է քանդել բոխչաները, անցնել մշտական բնակության, հակառակ դեպքում՝տարածաշրջանից մեծ կտորն ականջն է մնալու»․ Նիկոլ Փաշինյան

«Պետք է քանդել բոխչաները, անցնել մշտական բնակության, հակառակ դեպքում՝տարածաշրջանից մեծ կտորն ականջն է մնալու»․ Նիկոլ Փաշինյան
144
Այսօր, 12:12

«Խաղաղությունը ոչ միայն քաղաքական, այլ նաև սոցիալ-հոգեբանական հասկացություն է»,- այս մասին այսօր Կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ դատապարտել բոլոր այն միտումները, որոնց նպատակը Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին և ընդհանրապես հայ ժողովրդին պանդուխտի կարգավիճակում պահելն է։ Ի՞նչ կապ ունի սա խաղաղության թեմայի հետ․ երբ որ մենք խոսում ենք վերադարձի օրակարգի մասին, առաջին հերթին չենք թողնում, որ այդ մարդիկ խաղաղվեն և տնավորվեն։ Որովհետև խաղաղությունը մենակ պայմանագիր չէ, խաղաղությունն այն է, որ մարդը խաղաղվի, հասկանա, որ չկա ավելի տառապալի բան, քան սպասումը՝ ճամպրուկը կապած վիճակում։ Մենք, որպես ժողովուրդ, արդեն քանի տարի է այդ սպասումով ենք ապրում։ Սա կայսերական քաղաքականություն է։ Սա հակահայկական, կայսերական քաղաքականություն է, որ մի՛ խաղաղվեք, հեսա կվերադառնաք կամ կվերադարձնենք, հեսա Ցեղասպանության միջազգային ճանաչում կլինի, հեսա կվերադառնաք Վան, Մուշ, Կիլիկիա․․․ Եվ այդպես շարունակ։ Այս քաղաքականությունն ունի 2 նպատակ՝ առաջինը՝ հայ ժողովրդին պահել պանդուխտի գիտակցության մեջ, երկրորդ՝ թույլ չտալ, որ ՀՀ-ն, որպես երկիր, կայանա․․․ Խաղաղությունը հաստատել ենք քաղաքական մակարդակում, բայց երբ խոսում ենք խաղաղության խնամքի մասին, նշանակում է՝ սոցիալ-հոգեբանական մակարդակում էլ պետք է խաղաղվենք, հակառակ դեպքում կկորցնենք խաղաղությունը։ Երբ մենք այդ խոսույթը շարունակում ենք, մտնում ենք կոնֆլիկտի մեջ բոլորի հետ։ Կոնֆլիկտի մեջ մտնելուց հետո հասկանում ենք, որ ռեսուրսները բավարար չեն և սկսում ենք երաշխավորներ փնտրել»,- նշեց Փաշինյանը՝ ընդգծելով՝ պետք է տնավորվել, բոխչաները քանդել և դասավորել պահարանները, այսինքն՝ անցնել մշտական բնակության ռեժիմի, հակառակ դեպքում, երբ որ վերադարձի օրակարգերի թափանիվը պտտեն, տարածաշրջանից մեծ կտորն ականջն է մնալու։

«Քանդե՛ք բոխչաները, անցե՛ք մշտական բնակության,հակառակ դեպքում՝տարածաշրջանից մեծ կտորն ականջն է մնալու»․ Նիկոլ Փաշինյան