Պուտինը սահմանափակել է կանխիկ ռուբլու և ոսկու դուրսբերումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են սահմանվում Եվրասիական տնտեսական միության երկրներ՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան, կանխիկ ռուբլու և ոսկու դուրս բերման նկատմամբ։
Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կարգելվի կանխիկ ռուբլի արտահանել 100 հազար դոլարին համարժեք գումարը գերազանցող գումարի չափով: Անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց համար արգելքը կգործի անկախ գումարի չափից։
Բացառություններ կկատարվեն այն դեպքերի համար, երբ արտահանումն իրականացվում է միջազգային օդանավակայանների օդային անցակետերի միջոցով: Այդպիսի դեպքերում պահանջվելու են արտահանող անձանց հաշիվներից միջոցների դուրսբերումը հաստատող բանկային քաղվածքներ:
Մայիսի 1-ից սկսած՝ կարգելվի 100 գրամից ավելի քաշ ունեցող ոսկու ձուլակտորների արտահանումը։ Այս սահմանափակումը վերաբերում է ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին։
Բացառություն կկատարվի Մոսկվայի (Վնուկովո, Դոմոդեդովո և Շերեմետևո) և Վլադիվոստոկի (Կնևիչ) միջազգային օդանավակայանների օդային անցակետերով արտահանման համար: Արտահանման համար անհրաժեշտ կլինի Դաշնային փորձաքննության գրասենյակի թույլտվությունը: Այս փաստաթուղթն անհրաժեշտ կլինի նաև ֆիզիկական անձանց՝ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ ոսկի արտահանելու համար։
Հրամանագրում նշվում է, որ «ազգային անվտանգությունը և ազգային շահերը պաշտպանելու նպատակով» ներդրվում է կանխիկ արժույթի և ոսկու ձուլակտորների արտահանման հատուկ ընթացակարգ։

«Պետությունը նաև ընդհանուր ապագայի նկատմամբ հասարակության հավատն է»․ Շահեն Հարությունյան
8003:06
«Քարոզարշավում ծախսած փողերի կեսով կարելի էր Նիկոլին կոխել բանտ, բայց…»․ Տիգրան Պետրոսյան
9802:06
«Ներհանրային երկխոսությունը հասարակության առողջացման տանող ամենաուժեղ ազդակն է»․ Վահե Հովհաննիսյան
9801:06
«Նիկոլական ՍԴ-ն թաղում է քաղաքական չեզոքության և իշխանությունից ինստիտուցիոնալ անկախության մասին առասպելը»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
11600:48
«ԹՐԻՓՓ-ն այսօրվա մեր հնարավորությունների պայմաններում չարյաց փոքրագույնն է»․ Թաթուլ Հակոբյան
10800:30
Ռուբիոն կայցելի Փարիզ՝ մասնակցելու G7-ի արտգործնախարարների հանդիպմանը
16800:19
«Ադրբեջանն իր սահմանադրությամբ Հայաստանի մեծ մասը ճանաչում է որպես իր տարածքի մաս»․ Պեդրո Զարոկյան
9300:00
«Արցախի հարցը հայ ժողովրդի հավաքական պատասխանատվության և ազգային օրակարգի հարցն է»․ Նժդեհ Իսկանդարյան
88Երեկ, 23:42