Պակիստանը հայտարարել է ԱՄՆ-Իրան առաջիկա բանակցությունների մասին

ԱՄՆ-Իրան բանակցությունները կարող են տեղի ունենալ Իսլամաբադում առաջիկա օրերին, հայտարարել է Պակիստանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Իշակ Դարը։
Նրա խոսքով՝ Պակիստանի իշխանությունները համագործակցում են ԱՄՆ-ի հետ՝ Մերձավոր Արևելքում հակամարտությունը լուծելու համար։
«Պակիստանը ուրախ կլինի հյուրընկալել և նպաստել երկու կողմերի միջև բովանդակալից բանակցություններին առաջիկա օրերին՝ շարունակվող հակամարտության համապարփակ և երկարատև լուծման նպատակով»,- ասել է նա Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարների հետ Իսլամաբադում բանակցություններից հետո։
Բանակցություններից հետո Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Եգիպտոսը համաձայնել են ստեղծել հանձնաժողով՝ ԱՄՆ-Իրան հակամարտությունը լուծելու ուղիներ գտնելու համար, հավելել է Մուհամմադ Իշակ Դարը։
Միջազգային ատոմային էներգիայի գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին նույնպես հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները կարող են տեղի ունենալ Իսլամաբադում։ Axios-ի աղբյուրները հայտնել են, որ հանդիպմանը կարող են մասնակցել Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և ԱՄՆ-ի փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։

«Պետությունը նաև ընդհանուր ապագայի նկատմամբ հասարակության հավատն է»․ Շահեն Հարությունյան
7403:06
«Քարոզարշավում ծախսած փողերի կեսով կարելի էր Նիկոլին կոխել բանտ, բայց…»․ Տիգրան Պետրոսյան
9302:06
«Ներհանրային երկխոսությունը հասարակության առողջացման տանող ամենաուժեղ ազդակն է»․ Վահե Հովհաննիսյան
9501:06
«Նիկոլական ՍԴ-ն թաղում է քաղաքական չեզոքության և իշխանությունից ինստիտուցիոնալ անկախության մասին առասպելը»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
11200:48
«ԹՐԻՓՓ-ն այսօրվա մեր հնարավորությունների պայմաններում չարյաց փոքրագույնն է»․ Թաթուլ Հակոբյան
10500:30
Ռուբիոն կայցելի Փարիզ՝ մասնակցելու G7-ի արտգործնախարարների հանդիպմանը
16400:19
«Ադրբեջանն իր սահմանադրությամբ Հայաստանի մեծ մասը ճանաչում է որպես իր տարածքի մաս»․ Պեդրո Զարոկյան
9200:00
«Արցախի հարցը հայ ժողովրդի հավաքական պատասխանատվության և ազգային օրակարգի հարցն է»․ Նժդեհ Իսկանդարյան
87Երեկ, 23:42