ԱՄՆ-ում դպրոցականը կրակել է ուսուցչի վրա և ինքնասպան եղել

2046
Երեքշաբթի, 31 մարտի, 2026 թ., 12:32
ԱՄՆ-ում 15-ամյա աշակերտն ինքնասպան է եղել, երբ դպրոցում կրակել է ուսուցչի վրա: Այս մասին հայտնում է Xinhua-ն՝ հղում կատարելով նահանգային իշխանություններին։
Միջադեպը տեղի է ունեցել Hill Country College Preparatory High School-ում, որը գտնվում է Թեքսաս նահանգի Կոմալ շրջանի Բուլվերդ քաղաքում: Կրակողից և ուսուցչից բացի այլ տուժածներ չկան։
Շրջանի շերիֆ Մարկ Ռեյնոլդսը հայտնել է, որ աշակերտը նախ կրակել է ուսուցչի վրա, որից հետո զենքն ուղղել է իր վրա: Այժմ քննիչները վերլուծում են աշակերտի և ուսուցչի միջև փոխհարաբերությունները, ինչպես նաև փորձում են պարզել, թե ինչպես է զենքը ձեռք բերվել: Նշվում է, որ ուսուցիչը տեղափոխվել է հիվանդանոց։

Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
246Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
260Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
433Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
306Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
389Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
166Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
31508.11.2026, 21:00
Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել
29608.11.2026, 20:00