«Եթե Զելենսկին հիմա չգնա խաղաղության, հետո գինն ավելի բարձր կլինի»․ Պեսկով

Ռուսաստանը հստակ ձևակերպված նախաձեռնություն չի նկատել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Սուրբ Զատկի տոներին հրադադարի մասին հայտարարություններում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք ևս մեկ անգամ կրկնում ենք՝ Զելենսկին պետք է պատասխանատվություն ստանձնի և համապատասխան որոշումներ կայացնի, որպեսզի մենք գնանք խաղաղության, այլ ոչ թե հրադադարի»,- ասել է նա։
Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինան հրադադարի կարիք ունի, քանի որ, դատելով ռազմաճակատի դինամիկայից, «ռուսական զորքերն ինչ-որ տեղ ավելի արագ, ինչ-որ տեղ ավելի դանդաղ, բայց առաջնագծի ողջ երկայնքով առաջ են շարժվում։ «Հետևաբար, Զելենսկին կարող է և պետք է ժամանակին որոշում կայացնի, հետագայում այդ որոշումը ստիպված կլինի կայացնել ավելի թանկ գնով։ Այդ մասին բազմիցս խոսել է նաև մեր նախագահը»,- ասել է Պեսկովը։

«Պետությունը նաև ընդհանուր ապագայի նկատմամբ հասարակության հավատն է»․ Շահեն Հարությունյան
7403:06
«Քարոզարշավում ծախսած փողերի կեսով կարելի էր Նիկոլին կոխել բանտ, բայց…»․ Տիգրան Պետրոսյան
9302:06
«Ներհանրային երկխոսությունը հասարակության առողջացման տանող ամենաուժեղ ազդակն է»․ Վահե Հովհաննիսյան
9501:06
«Նիկոլական ՍԴ-ն թաղում է քաղաքական չեզոքության և իշխանությունից ինստիտուցիոնալ անկախության մասին առասպելը»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
11200:48
«ԹՐԻՓՓ-ն այսօրվա մեր հնարավորությունների պայմաններում չարյաց փոքրագույնն է»․ Թաթուլ Հակոբյան
10500:30
Ռուբիոն կայցելի Փարիզ՝ մասնակցելու G7-ի արտգործնախարարների հանդիպմանը
16400:19
«Ադրբեջանն իր սահմանադրությամբ Հայաստանի մեծ մասը ճանաչում է որպես իր տարածքի մաս»․ Պեդրո Զարոկյան
9200:00
«Արցախի հարցը հայ ժողովրդի հավաքական պատասխանատվության և ազգային օրակարգի հարցն է»․ Նժդեհ Իսկանդարյան
87Երեկ, 23:42