«ՀՀ-ում ԱԺ ընտրություններից առաջ ՌԴ-ի հետ հարաբերությունները կլինեն ընտրարշավի հիմնական հարցերից մեկը»․ #Коммерсантъ

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կկատարի 2026 թվականի իր առաջին այցը Ռուսաստան: Ռուս-հայկական երկխոսությունը տեղի կունենա դժվարին պայմաններում՝ հաշվի առնելով Երևանի դժկամությունը՝ ընդունելու Մոսկվայի մասնակցությունը «Թրամփի ուղի» նախագծին, ինչպես նաև ՀՀ իշխանությունների և Հայ Առաքելական եկեղեցու միջև առկա հակամարտությունը, որը հանգեցրել է հոգևորականների հետապնդումների: Հունիսի 7-ին Հայաստանում նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուսաստանի հետ հարաբերությունները կլինեն ընտրարշավի հիմնական հարցերից մեկը: Սա Նիկոլ Փաշինյանին ստիպում է ակտիվացնել կապերը Մոսկվայի հետ՝ հակառուսական քաղաքականություն վարելու մեղադրանքները չեզոքացնելու համար, գրում է Коммерсантъ-ը:
Նշվում է, որ Մոսկվա կատարելիք այցի նախօրեին Փաշինյանը, որի քաղաքական ոճը «ժողովրդի հետ շփվելն» է, այցելել է Երևանի թաղամասերից մեկում գտնվող տոնավաճառ և զրուցել տեղի բնակիչների հետ՝ այլ հարցերի շարքում քննարկելով նաև Ռուսաստանի հետ հարաբերությունները: Շուկայի այցելուներից մեկը կոչ է արել ՀՀ վարչապետին չփչացնել հարաբերությունները Մոսկվայի հետ, ինչին Փաշինյանը պատասխանել է զարմանքով՝ կարծես երկու դաշնակիցների միջև որևէ տարաձայնություն չկա:
Այնուամենայնիվ, չնայած Երևանի հաշտեցման հռետորաբանությանը, երկու երկրների միջև հարաբերություններում նյարդայնացնող գործոնների թիվը շարունակում է աճել, հավելում է լրատվամիջոցը:

«Պետությունը նաև ընդհանուր ապագայի նկատմամբ հասարակության հավատն է»․ Շահեն Հարությունյան
6903:06
«Քարոզարշավում ծախսած փողերի կեսով կարելի էր Նիկոլին կոխել բանտ, բայց…»․ Տիգրան Պետրոսյան
8802:06
«Ներհանրային երկխոսությունը հասարակության առողջացման տանող ամենաուժեղ ազդակն է»․ Վահե Հովհաննիսյան
9101:06
«Նիկոլական ՍԴ-ն թաղում է քաղաքական չեզոքության և իշխանությունից ինստիտուցիոնալ անկախության մասին առասպելը»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
10900:48
«ԹՐԻՓՓ-ն այսօրվա մեր հնարավորությունների պայմաններում չարյաց փոքրագույնն է»․ Թաթուլ Հակոբյան
10100:30
Ռուբիոն կայցելի Փարիզ՝ մասնակցելու G7-ի արտգործնախարարների հանդիպմանը
16000:19
«Ադրբեջանն իր սահմանադրությամբ Հայաստանի մեծ մասը ճանաչում է որպես իր տարածքի մաս»․ Պեդրո Զարոկյան
9000:00
«Արցախի հարցը հայ ժողովրդի հավաքական պատասխանատվության և ազգային օրակարգի հարցն է»․ Նժդեհ Իսկանդարյան
85Երեկ, 23:42