«Մակրոնը դեռ վերականգնվում է ծնոտին ստացած հարվածից»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծաղրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ քննադատելով ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Իրանի դեմ գործողությանը չմիանալու համար։
«Ես զանգեցի Ֆրանսիա՝ Էմանուել Մակրոնին, ում հետ կինը վատ է վարվում։ Եվ նա դեռևս վերականգնվում է ծնոտին ստացած հարվածից։ Եվ ես ասում եմ․ «Էմանուել, մենք ուրախ կլինեինք ինչ-որ օգնություն ստանալ Պարսից ծոցում, չնայած մենք վատ մարդկանց ու բալիստիկ հրթիռների ոչնչացման ռեկորդներ ենք սահմանում։ Մենք ուրախ կլինեինք ինչ-որ օգնություն ստանալ։ Եթե հնարավոր է, կարո՞ղ եք անմիջապես նավեր ուղարկել»», - նշել է Թրամփը։
Հետո նա հնչեցրել է Մակրոնի պատասխանը․ «Ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Մենք չենք կարող դա անել, Դոնալդ։ Մենք կարող ենք դա անել պատերազմը հաղթելուց հետո»։ «Ես ասացի. «Ո՛չ, ո՛չ, ինձ դա պետք չէ, պատերազմը հաղթելուց հետո, Էմանուել»», - հավելել է Թրամփը։
2025 թվականի մայիսին Associated Press-ը տարածել էր Ֆրանսիայի նախագահի Վիետնամ ժամանման տեսանյութը, որտեղ թվում էր թե նրա կինը հարվածում է նրան։ Այդ ժամանակ Էմանուել Մակրոնը հերքել էր կնոջ հետ որևէ «ընտանեկան վեճի» առկայությունը՝ նշելով, որ իրենք «կատակ էին անում, ինչպես հաճախ են անում։

«Նախիջևանն արդյո՞ք անկլավ-էքսկլավների խնդրի բաղկացուցիչ մաս կարող է դառնալ ՀՀ իշխանությունների համար». Արման Մելիքյան
1021:18
«Բոլոր շահագրգիռ կողմերը տեղյակ են, որ մենք պատրաստակամ ենք մասնակցելու ԹՐԻՓՓ-ին». Լավրով
6320:54
«Պետության սահմանը քարտեզի վրա գծված գիծ չէ միայն». Դավիթ Անանյան
6119:24
«Տեղի է ունենում մարդկային առաքինությունների նենգափոխում»․ Հակոբ Բադալյան
8017:30
«Աշխարհաքաղաքականությունը կադաստր չէ»․ Վահե Դավթյան
9417:00
«Եթե մինչև 2031թ․ Նիկոլ Փաշինյանը լինի իշխանություն, Հայաստանից ի՞նչ կմնա»․ Ոսկան Սարգսյան
8516:54
ՄԱԿ գլխավոր քարտուղարի և ՇՄ նախարարի համատեղ ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7616:48
««3+3» ձևաչափով առաջիկա հանդիպումը կարելի է անցկացնել Ադրբեջանում, իսկ հաջորդը՝ Երևանում»․ Լավրով
12716:36