«Իրանը հարվածել է Իսրայելի մի շարք օբյեկտների և Քուվեյթի ավիաբազաներին»․ #PressTV

Իրանի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական հրամանատարության խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին հայտարարել է Իսրայելում մի շարք օբյեկտների և Քուվեյթի ավիաբազաներին հարվածելու մասին, հաղորդում է Press TV-ն։
«Թել Ավիվի հյուսիսում և հարավում գտնվող առանցքային օբյեկտները, Հայֆայի ռազմավարական կենտրոնները, Բեեր Շևի քիմիական գործարանները և Պետահ Տիկվայում իսրայելական զորքերի կուտակումները խոցվել են բարձր ճշգրտության բալիստիկ հրթիռներով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Քուվեյթում հարձակումների թիրախում էին երկու օբյեկտներ։ ««Ալի ալ-Սալեմ» ավիաբազայի մի քանի թռչող սարքեր խոցվել են ճշգրիտ հրթիռներով և անօդաչու ԱԹՍ-ներով։ Քուվեյթում գտնվող ԱՄՆ «Ալ-Ադիրի» ավիաբազան ենթարկվել է հրթիռային և ԱԹՍ-ների հարձակման, որի արդյունքում ոչնչացվել են ուղղաթիռների անգարներ և ամերիկյան զինվորական անձնակազմի համար նախատեսված օբյեկտներ»,- հավելում է լրատվամիջոցը։
Հարվածներ են հասցվել նաև Բաղդադում գտնվող ամերիկյան «Վիկտորիա» բազայի հրամանատարական և վերահսկողական կենտրոններին, սակայն դրանք իրականացվել են Իրաքի իսլամական դիմադրության կողմից։

Հրաձգություն՝ ԱՄՆ Օրեգոն նահանգի դպրոցներից մեկում․ զոհեր կան (տեսանյութ)
11311:00
Հայրը հետընթաց կատարելիս անզգուշաբար վրաերթի է ենթարկել դստերը
6210:42
Ադենում նախագահական պալատի հրթիռակոծության հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
14210:18
Եմենում հուսիները 5 բալիստիկ հրթիռ են արձակել նախագահական պալատի վրա
364Երեկ, 20:48
Ստամբուլում աճում է ջրհեղեղի զոհերի ու անհետ կորածների թիվը
266Երեկ, 20:30
Ռումինիայի ափերի մոտ լցանավի հրդեհի հետևանքով ութ նավաստի անհետ կորել է
382Երեկ, 17:55
«44-ամյա տղամարդը պարբերաբար բռնության է ենթարկել իր 13-ամյա դստերը՝ այդ թվում սեռական բռնության». ՆԳՆ ոստիկանություն
185Երեկ, 13:12
Պակիստանում դպրոցի տանիքի փլուզման հետևանքով 21 մարդ է զոհվել (տեսանյութ)
397Երեկ, 12:24