«Վաղուց դուրս ենք եկել «Սամվելի մոտ՝ քյաբաբնոց» ունենալու տրամաբանությունից»․ Արսեն Թորոսյան
![]() 215 Երեքշաբթի, 07 ապրիլի, 2026 թ., 20:42 Ինչպես արդեն հայտնել ենք՝ այսօր ԱԺ–ն ընդունեց «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծը։ Փոփոխությամբ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներն առաջարկում են սահմանել, որ կուսակցությունների, դաշինքների անվանումը չի կարող պարունակել անձնանուն։ Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ իշխանությունը վախենո՞ւմ է «Սամվել Կարապետյան» անուն–ազգանունից, և այդ պատճառո՞վ է նման փոփոխության գնացել, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ասաց. «Կարծում եմ, որ մենք վաղուց դուրս ենք եկել մոտավորապես «Սամվելի մոտ․ քյաբաբնոց» ունենալու տրամաբանությունից, կլինի դա քաղաքական ուժ, թե այլ բան։ Հարիր չի մեզ նման ժողովրդավարական և խորհրդարանական երկրին ունենալ նման կարգավորում, որ ինչ-որ մեկի անունը կարող է լինել որևէ ուժի կամ դաշինքի անվանման մեջ, այնպես, ինչպես համայնքներում է դա կարգավորվում, և այդ բացթողումը մենք պարզապես լրացնում ենք․․․ Կարծում եմ, որ մենք բացարձակ վախեցողի տպավորություն չենք թողնում, և այն ուժերը, որ իրենց հորջորջում են ուժեղ, իրականում աշխարհի ամենաթույլիկ ուժեր են»։ |

Թուրքիայի փոխնախագահը կժամանի Հայաստան
14315:16
«Ընտրություններին մասնակցող 19 ուժից 13-ը նպաստել են 18 թվի հեղափոխությանը»․ Արամ Գևորգյան
13214:18
Թրամփը հայտարարել է Իրանի դեմ ռազմական գործողությունների ավարտի մասին
23414:09
«Կալուգացի օլիգարխը նոր հանճարեղ մտքեր է երկնել»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
10814:06
«Հայաստանը Ադրբեջանի գործիքից դարձնելու ենք տարածաշրջանային գործոն»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
13313:06
«Որոշ մարդիկ իսկապես հավատացին, թե ես անկեղծորեն աջակցում եմ քեզ»․ Էրիկ Բեգլարյան
24112:54
«Առաջիկա ընտրություններում պատրաստվում եմ սատարել Նիկոլ Փաշինյանին»․ Էրիկ Բեգլարյան
57411:36
«Թրամփը պատրաստվում է պատժել եվրոպական երկրներին»․ #Politico
21910:51
