«Առաջիկա ընտրություններում պատրաստվում եմ սատարել Նիկոլ Փաշինյանին»․ Էրիկ Բեգլարյան

Արցախի փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրելի սրտացավ հայրենակիցներ, խնդրում եմ ձեզ մի տանջեք ինքներդ ձեզ ավելորդ մտածմունքներով։ Հասկանում եմ, որ ցավոտ է տեսնել և լսել, թե ինչպես ադրբեջանցիները քանդում են այս կամ այն կառույցները Արցախում, սակայն պետք է սթափ գիտակցենք, որ նյութական արժեքների մեծ մասը ժամանակի ընթացքում հնարավոր է վերականգնել, նորից կառուցել և վերադարձնել իրենց նախկին տեսքին։ Ավելի կարևոր է պահպանել մեր ներքին ուժը, միասնականությունը և հավատը ապագայի հանդեպ։
Միևնույն ժամանակ, զարմանալի է, թե ինչպես որոշ մարդիկ, առօրյա փոքր իրավիճակներում, օրինակ՝ երբ տեսնում են իրենց ենթադրյալ կայանման վայրում այլ մեքենա, ընկնում են խորը հուզական վիճակների մեջ՝ կարծես թե կորցրել են ամեն ինչ։ Կարծում եմ՝ այստեղ պետք է պարզապես հանգստանալ, խորը շունչ քաշել և սթափ գնահատել իրավիճակը՝ հասկանալով, որ նման դեպքերը ոչ մի էական կորուստ չեն նշանակում։
Անձամբ ես առաջիկա ընտրություններում պատրաստվում եմ սատարել Նիկոլ Փաշինյանին, քանի որ կարծում եմ՝ նա այն գործիչն է, ով, իր գործունեությամբ և վարած քաղաքականությամբ, կարող է ձևավորել այնպիսի պայմաններ, որոնց արդյունքում հայ ժողովուրդը կհասնի մի կարևոր գիտակցության կետի։ Հնարավոր է, որ այդ ճանապարհը հեշտ չլինի և ուղեկցվի հիասթափություններով ու դժվարություններով, սակայն հենց այդ փորձությունների միջոցով է, որ հասարակությունը կարող է վերագտնել իր ներքին ուժը։
Ես համոզված եմ, որ երբ ժողովուրդը կանգնում է լուրջ մարտահրավերների առջև, սկսում է ավելի սթափ գնահատել իրականությունը, վերաիմաստավորել իր արժեքները և վերականգնել իր ազգային ինքնասիրությունն ու արժանապատվությունը։ Այդ ներքին վերածնունդն է, որ կարող է դառնալ ապագա հաջողությունների հիմքը։
Վերջիվերջո, երբ մենք անցնում ենք դժվար ճանապարհով և կարողանում ենք հաղթահարել այն, դա մեզ դարձնում է ավելի ուժեղ, ավելի միասնական և ավելի պատրաստ՝ հասնելու մեծ նպատակների։ Եվ ես հավատում եմ, որ այդ գործընթացը կարող է մեզ բերել դեպի այն հաղթանակը, որի մասին բոլորս երազում ենք»։

Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի միջև «3+3» ձևաչափով հանդիպումների համաձայնեցմանը (տեսանյութ)
1821:36
Երևանի հյուրանոցներից մեկում օտարերկրացու դի է հայտնաբերվել
3721:06
«Հիմա կարելի է փոփքորն վերցնել ու հետևել արևմտամյոտներին»․ Տիգրան Քոչարյան
3520:54
«Առկա աղքատիկ տեղեկատվությունն էլ բավարար է՝ արձանագրելու թեմայի սնանկությունը և հայերի կամային պայքարը»․ Տիգրան Աբրահամյան
5320:12
«Փոքր պետության համար մահացու է փոխկապակցվածությունն այն երկրների հետ, որոնց նկատմամբ ունի պատմական թշնամանք»․ Արա Պողոսյան
5819:24
«Ձեռք են բերվել Գագիկ Ծառուկյանի մեղադրանքը հերքող փաստաթղթեր»․ Էմին Խաչատրյան (լուսանկար)
7019:06
«Բնակարան 5-րդ բալիկին․ մեր նախընտրական խոստումն ի կատար ենք ածում»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
6418:36
Թրամփը չի բացառել, որ Ուկրաինայի հակամարտությունը կավարտվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը
9717:16