«Լիբանանին ուղղված հարվածները լուրջ սպառնալիք են հրադադարի համար»․ Գուտերեշ

Իսրայելական բանակի հարվածները Լիբանանի տարածքին սպառնում են խափանել ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարը։ Այս մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։
«Գլխավոր քարտուղարը խստորեն դատապարտում է ապրիլի 8-ին Իսրայելի կողմից իրականացված զանգվածային հարվածները, որոնց հետևանքով զոհվել և վիրավորվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ, և վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Գլխավոր քարտուղարը դատապարտում է քաղաքացիական անձանց կորուստները և խորապես մտահոգված է քաղաքացիական զոհերի թվի աճով։ Իրանի և Միացյալ Նահանգների միջև հայտարարված հրադադարի ֆոնին Լիբանանում շարունակվող ռազմական գործողությունները լուրջ սպառնալիք են ներկայացնում այդ հրադադարի և տարածաշրջանում կայուն և համապարփակ խաղաղության հասնելու ջանքերի համար։ Գլխավոր քարտուղարը վերահաստատում է բոլոր կողմերին ուղղված իր կոչը՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները», - ասվում է ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի գրավոր հայտարարության մեջ։

«Զոհաբերվող գառին էլ են սիրում, գառն էլ սիրում է իրեն զոհաբերողին». Արման Աբովյան
3501:12
«Սա աշխարհաքաղաքական ու ներազգային փորձարկման վտանգավոր ծրագիր է»․ Դավիթ Անանյան
109Երեկ, 17:36
«Դուք ճիշտ չեք հասկանում Նարեկին․ մենք խանգարելու ենք միջանցքին»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
117Երեկ, 17:30
«Բոլոր 3-ին էլ չեն ընտրե՞լ․ ՔՊ-ն ուժ է ցույց տալիս, չնայած ուժ չունի»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
106Երեկ, 17:24
««Որևէ առնչություն չունեմ ապօրինությունների հետ, փորձում եք «թալանչու» պիտակ կպցնել»․ Արմեն Աշոտյան
104Երեկ, 17:18
«Ինչի՞ց ելնելով որոշեցիք, որ ընդդիմադիր 3 թեկնածուներին չեք քվեարկելու»․ հարց՝ Վոլոդյա Հակոբյանին (տեսանյութ)
89Երեկ, 17:12
«Ինչո՞ւ էիք ուզում չմասնակցել նիստերին»․ հարց՝ Սամվել Կարապետյանին (տեսանյութ)
80Երեկ, 17:06
Դատարանը Սերժ Սարգսյանին թույլատրեց չմասնակցել դատական նիստերին
87Երեկ, 16:54