«Փաշինյանի կամակատար դատախազությունը չի ընկրկում»․ Ժաննա Ալեքսանյան
![]() 355 Հինգշաբթի, 09 ապրիլի, 2026 թ., 23:18 Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ինչ անպաշտպան և անզոր են 18-ամյա Դավիթ Մինասյանը և նրա ընտանիքն այս իշխանության առջև, ինչ տառապանքների են ենթարկվում նրանք։ Այսօր էլ պարզվել է, որ բանտային պայմանների հետ անհամատեղելի հիվանդություններով տառապող պատանին վարչապետի անվտանգության աշխատողի հարվածից հետո ուղեղի ցնցում է ստացել, փակ գանգուղեղային տրավմա ունի: Նրա առողջական վիճակը վատ է գնահատվում։ Սակայն Նիկոլ Փաշինյանն ու նրա կամակատար գլխավոր դատախազությունը չեն ընկրկում, շարունակում են նրան պահել ապօրինի կալանքի տակ։ Հիվանդին, թույլին ստորացնելու, նսեմացնելու ինչպիսի մղում։ Հիշում եք, իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի հետ կապված հարցին, համեմատական տարավ «Պապլավոկում» տարիներ առաջ տեղի ունեցած սպանության հետ․ Նկատի ուներ իր առավելությունը, որ «Պապլավոկի» դեպքում նախագահի թիկնազորը սպանել էր, իսկ իր դեպքում՝ ոչ։ «Իսկ դուք տարբերությունը չեք տեսնո՞ւմ»,-զարմացած հարցնում էր Փաշինյանը։ Հիմա հարց․ իսկ դուք տարբերություն տեսնո՞ւմ եք»։ Աղբյուրը` Ժաննա Ալեքսանյան |

«Հետընտրական շրջանի իրադարձությունները կարող են ճակատագրական լինել մեր երկրի համար»․ Լևոն Տեր-Պետրոսյան
2820:00
«Հայաստանում մարդասիրության ճգնաժամ է»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
8219:42
«Ովքեր խոսում են «գուբեռնացման» մասին, իրականում առաջ են տանում ՀՀ-ի «վիլայեթացման» գործընթացը»․ Արման Աբովյան
8919:30
«ԵՄ-ն համագործակցելու է այն կառավարության հետ, որը կձևավորվի ՀՀ քաղաքացիների ընտրության արդյունքում»․ ՀՀ-ում ԵՄ դեսպան
9119:18
«Շատերը շտապեցին արդարացնել հերոսածին ծնողին, բայց ո՞վ էր նրան թույլ տվել խոսել հայոյախառն բառերով»․ Նաիրա Մարգարյան
11019:00
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չի ժամանի Հայաստան
12118:42
«Աղստև գետի վրա կառուցված «Սպիտակ լիճ» ջրամբարն անմիխիթար վիճակում է»․ Գառնիկ Դանիելյան
10118:30
«Գեղամ Նազարյանը բարոյականությանն անթաքույց հակասող վարքագիծ է դրսևորում»․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
15718:12
