«Գեղամ Նազարյանը բարոյականությանն անթաքույց հակասող վարքագիծ է դրսևորում»․ Ռուբեն Մելիքյան
![]() 154 Այսօր, 18:12 Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է պատգամավոր Գեղամ Նազարյանի՝ Կիրանցում դրսևորած վարքագծին, երբ նա լրագրողին անբարոյական է համարել։
Փաստաբանի դիտարկմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել իրենց գործը համարձակորեն իրականացնող լրագրողների հետ։ «Իսկ Գեղամ Նազարյանի մասով ես տեղյակ եմ, որ նա անբարոյական է։ Վաղուց եմ խոսում բարոյականության մասին հանրային դաշտում ու հստակ հասկացության մասին եմ խոսում, որը կոչվում է հանրային բարոյականություն։ Դա տարանջատվում է մասնավոր բարոյականությունից ու որպես կանոն գրեթե ինձ երբեք թույլ չեմ տալիս մտնել մասնավոր բարոյականության դաշտ․․․ Գեղամ Նազարյանն այն մարդն է, որը հրապարակավ Նիկոլ Փաշինյանին մեղադրում էր 44-օրյա պատերազմում նահատակված իր որդու՝ Աբգարի, սպանության մեջ։ Այդ բանից հետո, այդ մարդու հետ մտնել արիշ-վերիշների մեջ, դա ո՞ր բարոյական համակարգի մեջ է մտնում։ Այսօր դիմավորում էր, ԱԺ-ում երբեմն գովաբանում է, չգիտեմ ինչեր է անում, դա ո՞ր բարոյական համակարգի մեջ է մտնում։ Ես վիրավորանք չեմ հասցնում, փորձում եմ հարցը դիտարկել տրամաբանության սահմաններում․․․ Որևէ մեկը մեղադրում է որևէ մեկին իր զավակի սպանության մեջ, ուղիղ կռիվ է տալիս դրա դեմ ու հետո գնում է հետը սկսում ընկերություն անել․․․ Ես նման բարոյական համակարգ չգիտեմ։ Դու բոլորի աչքի առաջ, ափաշքյարա, անթաքույց բարոյականությանը հակասող վարքագիծ ես դրսևորում, ընդ որում՝ ես չեմ ասում դա ինչի դիմաց է, քեզ ինչ-որ բան են խոստացել, տվել կամ պատրաստվում տալ, դա երկրորդական եմ համարում․․․ Գեղամ Նազարյանի վարքագիծն արդյո՞ք խուլիգանություն չէ․․․ Նազարյանը հանձնարարություն է տալիս Նիկոլ Փաշինյանի «ախռանիկներին», որ լրագրողներին հեռացնեն այդտեղից։ Խուլիգանության հանցակազմի հատկանիշն այն է, որ իրեն բարձր է դասում հասարակությունից․ Բնականաբար այդ մարդիկ որևէ գործողություն չեն կատարում, որովհետև դու ո՞վ ես, որ հանձնարարություն տաս պետական ծառայողներին։ Այսինքն՝ դու քեզ վերագրել ես իրավունք հանձնարարություն տալ։ Դա արդեն իսկ խոսում է նրա մասին, որ դու քեզ վեր ես դասում այնտեղ կանգնած մյուս մարդկանցից»,- ասել է փաստաբանը։ Աղբյուրը` Ռուբեն Մելիքյան |

«Ովքեր խոսում են «գուբեռնացման» մասին, իրականում առաջ են տանում ՀՀ-ի «վիլայեթացման» գործընթացը»․ Արման Աբովյան
1819:30
«ԵՄ-ն համագործակցելու է այն կառավարության հետ, որը կձևավորվի ՀՀ քաղաքացիների ընտրության արդյունքում»․ ՀՀ-ում ԵՄ դեսպան
6019:18
«Շատերը շտապեցին արդարացնել հերոսածին ծնողին, բայց ո՞վ էր նրան թույլ տվել խոսել հայոյախառն բառերով»․ Նաիրա Մարգարյան
7919:00
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չի ժամանի Հայաստան
10418:42
«Աղստև գետի վրա կառուցված «Սպիտակ լիճ» ջրամբարն անմիխիթար վիճակում է»․ Գառնիկ Դանիելյան
8818:30
«Գեղամ Նազարյանը բարոյականությանն անթաքույց հակասող վարքագիծ է դրսևորում»․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
13218:12
«Նիկոլը հանձնեց ու հայաթափեց Ղարաբաղը․ սա Հայաստանի 3-րդ Հանրապետության փաստացի մահն է»․ Սամվել Ֆարմանյան
10817:48
Թալինում համայնքապետը 30.000-100.000 դրամ «օգնություն» է բաժանել․ ՔՊ-ն կաշառո՞ւմ է ընտրողներին
22617:12
