«Տեսնում ենք, թե որքանով է «ուժեղի իրավունքը» փոխարինել միջազգային իրավունքին»․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ համաշխարհային ասպարեզում «ուժեղի իրավունքը» փոխարինել է միջազգային իրավունքին:
«Բելառուսը հարուստ և յուրօրինակ պատմություն ունեցող երկիր է։ Նրա ճակատագրական շրջադարձերը հաճախ կապված են եղել եվրոպական մայրցամաքի սրտում գտնվելու կարևորագույն դիրքի հետ։ Մի կողմից, սա անհերքելի առավելություն է։ Միևնույն ժամանակ, գտնվելով Արևմուտքի և Արևելքի միջև դարավոր մրցակցության կիզակետում, բելառուսական հողը բազմիցս դարձել է դաժան մարտերի թատերաբեմ։ Դրա մասին հիշողությունը փոխանցվում է սերնդեսերունդ՝ օգնելով մեզ պահպանել խաղաղությունը և ապրել ներդաշնակության մեջ», - ասել է նա՝ ընդունելով 10 երկրների դեսպանների հավատարմագրերը։
Լուկաշենկոյի խոսքով, որը մեջբերում է BelTA-ն, աշխարհը դարձել է փխրուն և խոցելի։ «Մենք տեսնում ենք, թե որքանով է «ուժեղի իրավունքը» փոխարինել միջազգային իրավունքին։ Որքան է կորել վստահությունը և մեծացել հակամարտության հավանականությունը», - նշել է Լուկաշենկոն։

«Զոհաբերվող գառին էլ են սիրում, գառն էլ սիրում է իրեն զոհաբերողին». Արման Աբովյան
1101:12
«Սա աշխարհաքաղաքական ու ներազգային փորձարկման վտանգավոր ծրագիր է»․ Դավիթ Անանյան
106Երեկ, 17:36
«Դուք ճիշտ չեք հասկանում Նարեկին․ մենք խանգարելու ենք միջանցքին»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
112Երեկ, 17:30
«Բոլոր 3-ին էլ չեն ընտրե՞լ․ ՔՊ-ն ուժ է ցույց տալիս, չնայած ուժ չունի»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
102Երեկ, 17:24
««Որևէ առնչություն չունեմ ապօրինությունների հետ, փորձում եք «թալանչու» պիտակ կպցնել»․ Արմեն Աշոտյան
101Երեկ, 17:18
«Ինչի՞ց ելնելով որոշեցիք, որ ընդդիմադիր 3 թեկնածուներին չեք քվեարկելու»․ հարց՝ Վոլոդյա Հակոբյանին (տեսանյութ)
86Երեկ, 17:12
«Ինչո՞ւ էիք ուզում չմասնակցել նիստերին»․ հարց՝ Սամվել Կարապետյանին (տեսանյութ)
79Երեկ, 17:06
Դատարանը Սերժ Սարգսյանին թույլատրեց չմասնակցել դատական նիստերին
84Երեկ, 16:54