«Կարապետյանի թիմը հանրությանը մատուցելու է «անակնկալներ»․ Հակոբ Բադալյան
![]() 372 Շաբաթ, 11 ապրիլի, 2026 թ., 21:36 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ընդհանուր առմամբ, ինչպես գնահատել հանրահավաքը: Ես հանրահավաքային տեխնոլոգիաների գիտակ չեմ, եւ միեւնույն ժամանակ հասկանում եմ, որ հանրահավաքը քաղաքական պրոցեսում ժանր է, որն ունի իր կանոնները, որոնք չափելի չեն այսպես ասած տողատակային դիտարկումների տրամաբանությամբ: Այդ տեսանկյունից, հանրահավաքի վերաբերյալ գնահատականներից կմնամ ձեռնպահ: Ընդհանուր համատեքստում, գահատելով փաստն ինքնին, եզրակացությունս այն է, որ Կարապետյանը ազդարարում է այսպես ասած «եզրափակիչ ուղեգիծ» մտնելու մասին: Եվ դատելով այն հանգամանքից, որ դա ազդարարելու համար ընտրվել է զանգվածային ակցիայի տարբերակը՝ ինչը ստեղծում է նշաձողային բարձր ընկալումներ, ենթադրում եմ, որ առաջիիկա դինամիկ ժամանակահատվածի համար Կարապետյանի թիմը հանրությանը մատուցելու է «անակնկալներ»: Կրկնեմ, սա իմ անձննական դիտարկումն է, ելնելով մեկնակետի ընտրության հանգամանքից: Համենայն դեպս, հանրահավաքային բարձր տոնով մեկնարկը այդ իմաստով հանրության մոտ թերեւս առաջացնում, սրում է օրինաչափ ինտրիգ: Բնականաբար, բուն հանրահավաքի ինտրիգը Սամվել Կարապետյանի ուղերձն էր»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Ադրբեջանական մամուլը գրում է, որ Զելենսկու պահանջով Ռուբեն Վարդանյանը հանձնվելու է Ուկրաինային». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
9813:30
«Այդ պաշտոնյայի տեղեկությունները սխալ են»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
10413:18
Բայրամովը մեկնել է ԱՄՆ
12713:09
«Հորմուզի նեղուցի կառավարման հարցը կորոշեն տարածաշրջանի երկրները»․ Բաղայի
9713:05
«Արդյո՞ք Ռուբիոյի այցը ընտրությունների հետ է կապված». հարց՝ Արարատ Միրզոյանին (տեսանյութ)
10812:48
«Վերջում գլխավոր պապան՝ Ալիևն է գալու իր համար քարոզարշավ անի»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
10812:30
«Նիկոլ Փաշինյանին օգնության է գալիս ծանր հեծելազորը»․ Նարեկ Գալստյան
14612:24
««Սաֆարովի» կանխարգելման մասին օրենք ենք ընդունելու». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
13412:12
