«ԱՄՆ-ն չկարողացավ նվաճել Իրանի վստահությունը Իսլամաբադում կայացած բանակցությունների ժամանակ». Ղալիբաֆ

ԱՄՆ-ն չկարողացավ նվաճել Իրանի վստահությունը Իսլամաբադում կայացած բանակցությունների ժամանակ, ասել է Իրանի պատվիրակության ղեկավար, խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Ղալիբաֆը։
«Բանակցությունների մեկնարկից առաջ ես ընդգծեցի, որ մենք ունենք անհրաժեշտ բարի կամքը, սակայն նախորդ երկու պատերազմների փորձի պատճառով մենք վստահություն չունենք հակառակ կողմի նկատմամբ», - գրել է նա X սոցիալական ցանցում։
Ղալիբաֆի խոսքով՝ Թեհրանը դիվանագիտությունը ռազմական պայքարի հետ մեկտեղ դիտարկում է որպես իրանական ազգի իրավունքները պաշտպանելու մեթոդ և չի դադարեցնի քառասուն օրվա ազգային պաշտպանության նվաճումները ամրապնդելու ջանքերը։
«Ամերիկան հասկացել է մեր տրամաբանությունն ու սկզբունքները, և հիմա ժամանակն է, որ որոշի՝ կարո՞ղ է արժանանալ մեր վստահությանը, թե՞ ոչ», - հավելել է նա։
Իրանի խորհրդարանի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Պակիստանին բանակցային գործընթացը հեշտացնելու ջանքերի համար և իր բարեմաղթանքներն է փոխանցել նրա ժողովրդին։

«Տեղեկացված ենք, որ նախաձեռնության հեղինակը վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին է»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
009:48
«Մենք պարտվել ենք ընտրություններում». Վուչիչ
8609:25
ԱԺ-ում քննարկվում է Աննա Հակոբյանի նախագիծը (տեսանյութ)
4009:18
Ստեփանավանում ՔՊ-ն պարտվել է «Գործարար» կուսակցությանը
4909:12
«ՑԱՀԱԼ-ի ԳՇ պետը դեմ է հանդես եկել Նեթանյահուի՝ Իրանի դեմ գործողություն սկսելու ծրագրին»․ իսրայելական լրատվամիջոց
10209:01
Լուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ
10408:49
«Ցանկացած ֆորմալ կամ ոչ ֆորմալ զիջում առաջ է բերելու վասալացման և կախյալության բարձր ռիսկ»․ Արա Պողոսյան
188Երեկ, 09:12
«ԵՄ պետությունները կդադարեն սատարել ՀՀ խամաճիկ իշխանություններին»․ Հովհաննես Ավետիսյան
231Երեկ, 02:06