«Ցանկացած սխալ քայլ թշնամուն կքաշի նեղուցի մահացու ջրապտույտների մեջ». ԻՀՊԿ

Իրանը լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցում նավագնացության նկատմամբ, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
«Ամբողջ երթևեկությունը գտնվում է (իրանական) զինված ուժերի լիակատար վերահսկողության ներքո»,- ասվում է սոցիալական ցանցերում հրապարակված հայտարարության մեջ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակը վերահսկվում է անօդաչու թռչող սարքերի միջոցով, և որ բոլոր շարժերն ու հոսքերը գտնվում են Իրանի զինված ուժերի լիակատար վերահսկողության ներքո. «Ցանկացած սխալ քայլ թշնամուն կքաշի նեղուցի մահացու ջրապտույտների մեջ»։
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պահանջները Հորմուզի նեղուցի վերաբերյալ երբեք չեն կատարվի։ «Նա (Թրամփը) խոսում է իր ցանկությունների մասին՝ պահանջներ, որոնք երբեք չեն իրականացվել և երբեք չեն կատարվի»,- ասել է Ազիզին՝ անդրադառնալով ռազմավարական կարևորություն ունեցող նեղուցը փակելու մասին Թրամփի հայտարարություններին։
Միևնույն ժամանակ, Թրամփը հարցազրույցի ժամանակ, երբ նրան հարցրել են, թե արդյոք նա ակնկալում է, որ իր դաշնակիցները կօգնեն փակել Հորմուզի նեղուցը, նշել է. «Ծոցի երկրները շատ ավելի մոտ են [Իրանին], ուստի գուցե նրանք պետք է դա անեն: Բայց, գիտեք, նրանք կարող են նաև չմիջամտել դրան»: Հարցազրույցում Թրամփը կրկնել է, որ Վաշինգթոնը հասել է իր գրեթե բոլոր նպատակներին Իրանի հետ բանակցություններում, «բացառությամբ այն փաստի, որ նրանք չեն հրաժարվում իրենց միջուկային նկրտումներից»: Նա կրկնել է, որ Իրանին թույլ չի տրվի ձեռք բերել միջուկային զենք:

«Տեղեկացված ենք, որ նախաձեռնության հեղինակը վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին է»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
009:48
«Մենք պարտվել ենք ընտրություններում». Վուչիչ
8609:25
ԱԺ-ում քննարկվում է Աննա Հակոբյանի նախագիծը (տեսանյութ)
4009:18
Ստեփանավանում ՔՊ-ն պարտվել է «Գործարար» կուսակցությանը
4909:12
«ՑԱՀԱԼ-ի ԳՇ պետը դեմ է հանդես եկել Նեթանյահուի՝ Իրանի դեմ գործողություն սկսելու ծրագրին»․ իսրայելական լրատվամիջոց
10209:01
Լուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ
10408:49
«Ցանկացած ֆորմալ կամ ոչ ֆորմալ զիջում առաջ է բերելու վասալացման և կախյալության բարձր ռիսկ»․ Արա Պողոսյան
188Երեկ, 09:12
«ԵՄ պետությունները կդադարեն սատարել ՀՀ խամաճիկ իշխանություններին»․ Հովհաննես Ավետիսյան
231Երեկ, 02:06