Մանկական նստատեղերի օգտագործումը 71-82%-ով նվազեցնում է երեխաների վնասվածքներ ստանալու ռիսկը

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Ամեն տարի հազարավոր երեխաներ վնասվածքներ են ստանում ավտովթարների հետևանքով: Մանկական նստատեղերի (car seat) օգտագործումը 71–82%-ով նվազեցնում է վթարների ժամանակ երեխաների վնասվածքներ ստանալու ռիսկը: Իսկ անվտանգության գոտիների օգտագործումը կիսով չափ է նվազեցնում մեծ տարիքի երեխաների և մեծահասակների լուրջ վնասվածքների ռիսկը:
Ավտոմեքենայում մանկական նստատեղերի ճիշտ օգտագործումը պարտադիր պահանջ է երեխաների անվտանգ երթևեկությունն ապահովելու համար: Անհրաժեշտ նստատեղի ճիշտ ընտրությունը կախված է մի քանի գործոնից, այդ թվում՝ երեխայի տարիքից, հասակից և զարգացման առանձնահատկություններից:
Մանկաբույժների ամերիկյան ասոցիացիան առաջարկում է, որ բոլոր նորածիններին նստեցնեն դեմքով դեպի հետ ուղղությամբ՝ սկսած ծննդատնից տուն տեղափոխման պահից, մինչև 2-3 տարեկան, քանի որ դեմքով դեպի առաջ դիրքում վթարի պահին հարվածող ուժերը կենտրոնանում են գլխի և ողնաշարի պարանոցային հատվածի վրա՝ մեծացնելով գանգուղեղային և ողնաշարի վնասվածքների հավանականությունը: Իսկ դեմքով դեպի հետ դիրքում հարվածող ուժերը համաչափ բաշխվում են ամբողջ ողնաշարի երկայնքով՝ նվազեցնելով վնասվածքի ռիսկը:
Դեմքով դեպի առաջ նստատեղը խորհուրդ է տրվում օգտագործել 3-7 տարեկանների համար:
Մեր երկրում գործող օրենսդրության համաձայն՝ մինչև 7 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար մեքենայում պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական նստատեղի միջոցով: Իսկ 7-ից 12 տարեկան երեխաներինը՝ երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական նստատեղերի կամ անվտանգության ամրագոտիների օգտագործման միջոցով:
Հիշեք՝
- Երթևեկելիս մինչև 12 տարեկան երեխային չի կարելի նստեցնել մեքենայի առջևի նստատեղում:
- Թույլ չտալ, որ երեխան մեքենայի պատուհանից դուրս հանի ձեռքը, գլուխը կամ ոտքը:
- Փոքր տարիքի երեխաներին ավտոմեքենայում երբեք մենակ չթողնել:
- Լավագույն անվտանգությունն ապահովում է ավտոմեքենայի հետին նստատեղին ամրացված հատուկ մանկական նստատեղը:
- Միշտ կապե՛ք ձեր ամրագոտին։ Սա օրինակ կծառայի ձեր երեխայի համար, և նրա մոտ մանկուց կձևավորվի ամրագոտի կոպելու սովորություն»։

Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել, ծնողները դեռ հայտնի չեն
126Երեկ, 19:12
Հայաստանը՝ «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող (տեսանյութ)
32725.10.2026, 01:36
«Հայաստանն էլ պետք է ընդօրինակի»․ Սամվել Հայրապետյան
35024.10.2026, 14:00
«Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ»․ ՇՎՏՄ
70520.10.2026, 11:06
18-ամյա Ալվարդ Նահապետյանը 4 կգ 830 գրամ քաշով տղա է ունեցել
157430.09.2026, 14:00
«Այսօր ցանկացած դպրոցական կարող է գնել ծխախոտ, վեյպ, սպիրտային խմիչք․ խիստ վերահսկողություն է պետք»․ Նարինե Բաղդասարյան
160228.09.2026, 09:42
Վեցամյա աղջիկը Ռուբիկի խորանարդը լուծելու ռեկորդը 3 օրվա ընթացքում երկու անգամ գերազանցել է (տեսանյութ)
799323.09.2026, 21:49
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ
295902.09.2026, 20:06