«Հերթը հասավ սպորտին»․ Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»-ը ներկայացրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հոդվածը․ «Հայաստանում ստեղծված կառավարման նոր պրակտիկայով դատարաններով են ամեն ինչ որոշում։ Դատարաններով Սրբազան են նշանակում, դատարաններով թեմի առաջնորդ են նշանակում, դատարաններով կարգալույծ եղած հոգևորականներին են վերականգնում, հիմա էլ դատարաններով սպորտն են կառավարում։ Հերթական աբսուրդ իրավական գործընթացն է տեղի ունենում։
Ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով 2025թ. սեպտեմբերի 9-ից դադարած ճանաչել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և վերստուգիչ հանձնաժողովի անդամների լիազորությունները։ Սրան կարելի էր վերաբերել որպես ընթացիկ իրավական գործընթացի, եթե չլիներ մի շատ կարևոր հանգամանք՝ Ծանրամարտի ֆեդերացիան գլխավորում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը։
Պետական բարձրաստիճան պաշտոնատար անձը, ըստ էության, միջամտում է հասարակական կազմակերպության գործունեությանը։ Ավելին, դատելով դատարանի կիրառած հայցի ապահովման միջոցից, նույնիսկ ենթադրությունների տեղիք չի մնում դատարանի նկատմամբ հնարավոր ճնշման հարցում։ Հերթական անգամ անձնական ամբիցիաներն ու քաղաքական հաշվեհարդարը բարձր է դասվում մեր երկրի հեղինակությունից։ Սա բերելու է լուրջ միջազգային սկանդալի, որովհետև բարձրաստիճան պետական պաշտոնյան, օգտագործելով իրենց կողմից կառավարելի դատարանները, միջամտում է Օլիմպիական կոմիտեի աշխատանքներին։
Մնում է հուսալ, որ կգտնվեն ավելի օբյեկտիվ դատավորներ, որոնք չեն տրվի շանտաժին և մեր երկրի շահն ավելի բարձր կդասեն մանր խմորումներից»։

«Հայաստանում ֆուտբոլը պետք է դրվի գերազանցապես մասնագիտական-գիտական հիմքի վրա»․ Հակոբ Բադալյան
5310:36
«Չանչարևիչի ամենամեծ բացթողումն այն է, որ չի հասցրել ՔՊ-ի անդամ դառնալ»․ Տիգրան Քոչարյան
7110:24
«Ո՞նց կարող է Չանչարևիչը մնալ հավաքականի դարպասապահ». Արայիկ Հարությունյան
166Երեկ, 23:12
Հայաստանի հավաքականը պարտվեց Մոնտենեգրոյին
147Երեկ, 21:54
Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Փարիզում
23927.09.2026, 23:24
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի բրոնզե մեդալակիրներ
24827.09.2026, 21:36
«Բոլորս էլ ուրախ ենք Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակով, բայց կա մի սկզբունքային հանգամանք»․ Հակոբ Բադալյան
33126.09.2026, 12:54
Հայաստանի հավաքականը հաղթանակ տարավ Լատվիայի հետ խաղում՝ 2։0 հաշվով (տեսանյութ)
40325.09.2026, 21:36