«Այս մարդիկ խորապես թքած ունեն մեր երկրի թե՛ սպորտի, թե՛ միջազգային հեղինակության վրա». Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վաղուց լրջագույն կասկածներ ունեի, որ այս իշխանությունների օրոք Հայաստանում կարող են անցկացվել «կիրառական մառազմի» օլիմպիական խաղեր, բայց այսօր դրանում վերջնականապես համոզվեցի։ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան՝ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ դիմել է դատարան, որպեսզի այն դադարեցված ճանաչի ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի լիազորությունները։
Այս իրավիճակի աբսուրդայնությունն այն է, որ այս ամենը տեղի է ունենում հենց այն օրերին, երբ Հայաստանում բացառիկ նշանակության միջազգային մարզական միջոցառում է տեղի ունենում, որին մասնակցում են Եվրասիական մայրցամաքի տասնյակ խոշորագույն երկրների մարզական ոլորտի առաջնորդներ։ Եվ հենց վերջիններս խնդրանքով դիմել են Գագիկ Ծառուկյանին՝ ստանձնելու Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի նախագահի պաշտոնը։
Հասկանո՞ւմ եք, թե սա ինչ նշանակություն ունի Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացման համար։
Հասկանո՞ւմ եք մասշտաբը։
Հասկանո՞ւմ եք, թե ինչ կարևորագույն նշանակություն ունի դա մեր երկրի սպորտի զարգացման համար։
Համոզված եմ, որ Հայաստանի քաղաքացիները դա փայլուն հասկանում են։ Սակայն նույն կերպ համոզված եմ, որ Ծառուկյանի դեմ դատարան դիմած որոշ մարդիկ դա հաստատ չեն հասկանում ու չեն էլ կարող հասկանալ։ Ավելի ճիշտ՝ այդ մարդիկ խորապես թքած ունեն մեր երկրի թե՛ սպորտի, թե՛ միջազգային հեղինակության վրա։
Եվ քանի որ հակահայկական «մառազմը» դարձել է այդ մարդկանց համար սիրված «սպորտաձև», ապա առաջարկում եմ իրենց հիմնել բանջարաբոստանային սպորտաձևերի ֆեդերացիա և բավարարել իրենց ամբիցիաները։
Լուրջ բան եմ ասում»։

Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
92027.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
33327.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
94827.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
107526.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
41725.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
50324.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
52524.10.2026, 14:12
Արման Ծառուկյանը 10:0 հաշվով հաղթեց Դիլոն Դենիսին և ոտքը դրեց նրա վրա (տեսանյութ)
52424.10.2026, 10:24