ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատավճիռները

ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատավճիռները: Այս մասին հայտնում է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ն։
«Ադրբեջանը շարունակաբար դիմում է ներկայացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով վերացնել միջանկյալ միջոցը, որով Ադրբեջանը պարտավորվում է պարբերաբար հաշվետվություն ներկայացնել Ադրբեջանում պահվող հայ գերիների պահման պայմանների, նրանց առողջական վիճակի մասին։ Ադրբեջանը հավաստիացնում է, որ բոլոր գործընթացներն ընթանում են թափանցիկ և հրապարակային։
ՄԻԵԴ-ը 2026 թ․ ապրիլի 9-ին մերժել է Ադրբեջանի հերթական դիմումը՝ Ադրբեջանի կառավարությանը կրկին պարտավորեցնելով շարունակել տրամադրել տեղեկություններ կալանավորվածների պահման պայմանների, ինչպես նաև նրանց վերջին բժշկական քարտերի ու իրականացված բժշկական հետազոտությունների և բուժման վերաբերյալ այլ փաստաթղթերի մասին: ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է նաև ներկայացնել հայ գերիների դեմ հարուցված քրեական վարույթի շրջանակներում կայացված դատավճիռների պատճենները կամ այդ դատավճիռների ամփոփագրերը, որոնք պետք է ներառեն դատավճիռ կայացրած դատավորների հիմնավորումները՝ գործում առկա ապացույցների վրա հիմնված։
Զեկույցի ներկայացման հաջորդ վերջնաժամկետը 2026 թ․ օգոստոսի 31-ն է»,- նշվում է հաղորդագրության մեջ։

«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
5302:06
«Հին Հունաստանում հանրային կամ քաղաքական կյանքին չմասնակցող քաղաքացուն անվանում էին իդիոտ»․ Արա Պողոսյան
7301:12
«Ո՞վ է որոշում՝ ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը․ մենք՝ ՀՀ քաղաքացիներս»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
8800:48
«Թալանի վերադա՞րձ, թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
8600:18
«Ինչո՞ւ է երկրի ղեկավարը կարևոր հանդիպումներից հետո ընտրում նման անբովանդակ ակտիվությունը»․ Գևորգ Թոսունյան
83Երեկ, 23:54
«Եկանք հասանք Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
91Երեկ, 23:42
ԵՄ-ն հաստատել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցային թիմի կազմը
99Երեկ, 22:24
Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ հարաբերություններին և ԹՐԻՓՓ նախագծի իրականացմանն առնչվող հարցեր
101Երեկ, 22:18