«Հաղթողը պետք է որոշվի խաղադաշտում, ոչ թե մրցավարական սխալներով»․ «Ուրարտու» ՖԱ

«Ուրարտու»-ն ֆեյսբուքյան էջում հրապարակել է ակումբի գլխավոր տնօրեն Դավիթ Շախբագյանի հայտարարությունը․ «Մենք չենք ընդունում Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի «Ուրարտու» – «Ալաշկերտ» հանդիպման արդյունքը՝ այն համարելով ոչ արդար և ձևավորված մրցավարական լուրջ սխալների պայմաններում։
Մրցավարության օբյեկտիվության և որակի վերաբերյալ ստիպված ենք հրապարակավ արտահայտել մեր դժգոհությունը։
Մրցավարությունը եղել և մնում է հայկական ֆուտբոլի ամենացավոտ և խնդրահարույց օղակներից մեկը՝ ուղղակիորեն ազդելով առաջնության մակարդակի, արդարության և վստահության վրա։ Այս հանդիպումը հերթական անգամ դարձավ դրա վառ ապացույցը․ մենք ականատես եղանք մրցավարության անընդունելի որակի, որը խաթարեց խաղի բնական ընթացքը և մրցակցության արդար սկզբունքները։
Անընդունելի է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի ցուցաբերում բավարար հետևողականություն նմանատիպ մրցավարական համակարգի բարելավման հարցում։ Ակնհայտ սխալները մնում են անպատիժ, ինչը ձևավորում է անվստահության և անարդարության խորացող մթնոլորտ։
Հաշվի առնելով, որ մրցաշրջանի ավարտը մոտենում է, առկա են լուրջ հիմքեր կարծելու, որ նմանատիպ խայտառակ մրցավարական սխալները կարող են ազդել մրցաշարային աղյուսակի ձևավորման վրա՝ վտանգելով առաջնության արդարությունն ու թափանցիկությունը։
Մենք պահանջում ենք՝ մրցավարության որակի անհապաղ բարելավում, պատասխանատվության հստակ մեխանիզմներ, և հավասար, անկողմնակալ մոտեցում բոլոր թիմերի նկատմամբ։
Արդարությունը չի կարող լինել ընտրովի։
Հաղթողը պետք է որոշվի խաղադաշտում, ոչ թե մրցավարական սխալներով»։

Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
92027.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
33327.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
94827.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
107526.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
41725.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
50324.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
52524.10.2026, 14:12
Արման Ծառուկյանը 10:0 հաշվով հաղթեց Դիլոն Դենիսին և ոտքը դրեց նրա վրա (տեսանյութ)
52424.10.2026, 10:24