Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները

Ադրբեջանում Բելգիայի և Նիդերլանդների դեսպանները կանչվել են արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպումների ընթացքում խիստ բողոք է արտահայտվել ապրիլի 16-ին Բելգիայի և Նիդերլանդների խորհրդարանների կողմից ընդունված փաստաթղթերի կապակցությամբ, որոնք գնահատվում են՝ որպես «Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ գործընթացի խաթարմանն ուղղված հերթական անպատասխանատու փորձեր»:
«Այդ փաստաթղթերը հիմնված են լիովին կեղծ և անհիմն գնահատականների վրա և ցույց են տալիս այդ կառույցների ներսում խորապես արմատացած հակաադրբեջանական կողմնակալությունը։ Դրանցում ներկայացված մեղադրանքները միջազգային իրավունքի կոպիտ խախտում են և միջամտություն իրավունքի գերակայությանը», - նշել է նախարարությունը։
Ադրբեջանական կողմը նաև մերժել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու մեղադրանքները, ինչպես նաև հայկական ծագում ունեցող անձանց անօրինական ձերբակալությունների մասին հայտարարությունները:
Նշենք, որ Բելգիայի ներկայացուցիչների պալատը Հայաստանին աջակցող և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սատարող բանաձև էր ընդունել:
Նիդերլանդների խորհրդարանում նույնպես բարձրացվել էին հայկական հարցերին առնչվող կարևոր թեմաներ։ Քրիստոնեական միություն կուսակցության պատգամավոր Դոն Սիդերի ներկայացրած երկու միջնորդություններն ընդունվել էին մեծամասնությամբ։

«Ցանկացած ֆորմալ կամ ոչ ֆորմալ զիջում առաջ է բերելու վասալացման և կախյալության բարձր ռիսկ»․ Արա Պողոսյան
168Երեկ, 09:12
«ԵՄ պետությունները կդադարեն սատարել ՀՀ խամաճիկ իշխանություններին»․ Հովհաննես Ավետիսյան
210Երեկ, 02:06
«Մնում է հասկանալ, թե պատգամավորներից ում կոշիկն է հասցրել մաքրել»․ Էդգար Ղազարյան
203Երեկ, 01:06
«Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտվելը «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար»․ Սուրեն Սուրենյանց
202Երեկ, 00:18
«Ես ձեզ ձայն չեմ տվել, որ Նիկոլի ասեղը թելեք՝ օգնեք փոխել Սահմանադրությունը»․ Մարգարիտ Եսայան
16624.10.2026, 23:54
«Հետաքրքիր միտք են գեներացնում իրանցիները»․ Կարեն Հովհաննիսյան
15524.10.2026, 23:30
«Իսկ արցախցիներին լսո՞ւմ եք, թե՞ հերթական անգամ որոշում եք նրանց փոխարեն»․ Հակոբ Հակոբյան
15524.10.2026, 23:12
«Զեփյուռ Աբգարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից»․ Վարդուհի Սարգսյան
13724.10.2026, 22:54