Մեր հավաքականի ծանրամարտիկների շապիկներից բացակայում են ազգային խորհրդանիշները, նույնիսկ ARMENIA գրված չէ

Օգտատեր Սուրեն Պողոսյանն ահազանգում է. «Մեր հավաքականը մասնակցում է Եվրոպայի առաջնությանը, որտեղ արդեն մեդալ ենք հասցրել նվաճել և դա շատ լավ է, բայց կա մի ոչ ուրախալի փաստ և դա մեր հավաքականի մարզահագուստն է․
Մեր հավաքականի ծանրամարտիկների շապիկներից բացակայում են ազգային խորհրդանիշները, նույնիսկ ARMENIA գրված չէ հագուստի վրա։ Մեկ ընդհանուր մարզաշապիկ ներդրված չէ: Իզաբելա Յայլյանն ու Տանզելա Գրիգորյանը հանդես էին գալիս տարբեր մարզահագուստներով, իսկ մեդալ նվաճած Գառնիկ Չոլակյանի մարզաշապիկի արժեքը տատանվում է 70-300 դոլարի սահմաններում, բայց՝ առանց խորհրդանիշի, արդյո՞ք դա ճիշտ ծախսված գումար է։
Մեծ ցանկություն ունեմ բացառելու, որ ծանրորդներն իրենց միջոցներով են գնում իրենց մարզահագուստը, բայց սա խնդիր է, ընկերներ, ու աշխատել է պետք այս ուղղությամբ։
Հուսով եմ, որ գոնե մինչև 2027 թվականի աշխարհի առաջնության մեկնարկ (Հայաստանում է անցկացվելու) այս խնդիրը լուծված կլինի ու մենք կունենանք գեղեցիկ մարզահագուստով ծանրամարտիկներ»։
Մեկ այլ օգտատեր Գոռ Ոսկանյանն էլ գրում է. «Հայտնի է, որ երեկ Վրաստանի Բաթում քաղաքում մեկնարկել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ հանդես են գալիս մեր մարզիկները ու չգիտես թե ինչու, նրանց մարզահագուստների վրայից բացակայում են մեր պետության խորհրդանիշները՝ ՀՀ պետական դրոշը և երկրի անվանումը գրված Armenia:
Որպես ՀՀ քաղաքացի, հայ մարդ և մարզասեր՝ պահանջում եմ պաշտոնական բացատրություն ով է այս ամենի պատասխանատուն և մեղավորը, ով է այս անպատասխանատու վարքագծի հեղինակը և ակնկալում եմ շուտափույթ հարցի կարգավորում
Պաշտոնական պատասխանի սպասում եմ և առաջին ալիքից և ԿԳՄՍ նախարարությունից»:

Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
92027.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
33327.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
94827.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
107526.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
41725.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
50324.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
52524.10.2026, 14:12
Արման Ծառուկյանը 10:0 հաշվով հաղթեց Դիլոն Դենիսին և ոտքը դրեց նրա վրա (տեսանյութ)
52424.10.2026, 10:24