Ճապոնիան վերացնում է մահացու զենքի արտահանման տասնամյակների սահմանափակումները

Ճապոնիայի կառավարությունը որոշել է մեղմացնել զենքի արտահանման վրա տասնամյակներ շարունակ գործող սահմանափակումները։ Փոփոխությունները թույլ կտան Տոկիոյին մահացու զենք վաճառել արտասահման։
Ռեֆորմը նպատակ ունի ամրապնդելու «Ճապոնիայի անվտանգության համագործակցությունը գործընկեր երկրների հետ»,- երեքշաբթի օրը հաղորդել է Kyodo լրատվական գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ բացառիկ դեպքերում ապագայում թույլատրվելու է նաև արտահանում դեպի հակամարտության տարածաշրջաններ։
DPA-ի փոխանցմամբ՝ Ճապոնիայի կաբինետի որոշումը ևս մեկ հետքայլ է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երկրի կողմից որդեգրված խաղաղասիրական ուղուց։ Financial Times-ը սահմանափակումների վերացումն անվանում է «պատմական շրջադարձ», որը պայմանավորված է Տոկիոյի կողմից ներկայիս անվտանգության իրավիճակի «ամենալուրջ» դիտարկմամբ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։
Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին համարվում է անվտանգության քաղաքականության կոշտ կողմնակից։ «Ներկայում ոչ մի երկիր չի կարող միայնակ պաշտպանել իր խաղաղությունն ու անվտանգությունը, և գործընկեր երկրները, որոնք աջակցում են միմյանց պաշտպանության հարցերում, կարևոր են», - գրել է Տակաիչին իր X հարթակի էջում։ Կանոնները վերանայվում են Պեկինի տարածաշրջանում ռազմական ակտիվության աճի, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի կողմից շարունակվող սպառնալիքների վերաբերյալ մտահոգությունների աճի ֆոնին։ Մեկնաբանելով Տոկիոյի որոշումը՝ Պեկինը հայտարարել է, որ Չինաստանը խորապես մտահոգված է այս քայլով և «կպահպանի բարձրացված զգոնությունը և վճռականորեն կհակազդի Ճապոնիայի կողմից միլիտարիզմի նոր ձևի ուղղված ցանկացած անխոհեմ գործողության»։
Ճապոնիայի կողմից արտահանման սահմանափակումների մեղմացումը նաև իր պաշտպանական արդյունաբերությունը հզորացնելու փորձ է։ Մինչ օրս ճապոնական ընկերությունները մեծ մասամբ սահմանափակվել են սեփական զինված ուժերի համար արտադրությամբ։
Տոկիոյի ապագա կարողությունների վերաբերյալ Reuters-ը գրում է, որ ԱՄՆ դաշնակիցները Եվրոպայում և Ասիայում ձգտում են դիվերսիֆիկացնել մատակարարներին, քանի որ Վաշինգթոնի վաղեմի անվտանգության պարտավորությունները նախագահ Դոնալդ Թրամփի օրոք պակաս որոշակի են թվում։

«Սահմանափակում են քաղաքացիների իրավունքները՝ առանց ապացուցված անհրաժեշտության»․ Մհեր Կարագոզյան (տեսանյութ)
10402:06
«Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնական ք*քմեջ անելու մաստեր-կլաս». Տիգրան Քոչարյան
124Երեկ, 23:30
«Ռուսաստանի հետ շանտաժի միջոցով խոսելու փորձերն անընդունելի են». Զախարովա
144Երեկ, 20:24
«Ադրբեջանը ԵՄ-ի հիմնական առևտրային գործընկերն է Հարավային Կովկասում». Ալիև
196Երեկ, 20:11
«Փոխանակ ընդունեն, որ պետական կառավարման խնդիրներ կան, մեղքը բարդում են ընդունող երկրի և տնտեսվարողների վրա»․ Վահագն Սարոյան
111Երեկ, 17:30
«ԹՐԻՓՓ-ը լինելու է ԵԱՏՄ կարգավորումներով»․ Մնացական Սաֆարյան (տեսանյութ)
110Երեկ, 13:42
«Ո՞ւր է Գայի պողոտայի 5 սմ ասֆալտը»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
113Երեկ, 11:36
«Սուղ թոշակը հնարավորություն չտվեց տղամարդուն մի կտոր խոզի միս գնելու»․ Ոսկան Սարգսյան
18230.06.2026, 14:12