ՌԴ դեսպանը կանչվել է Իտալիայի ԱԳՆ-ն՝ Մելոնիի մասին Սոլովյովի խոսքերից հետո

Իտալիայի ԱԳՆ է կանչվել Իտալիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Պարամոնովը՝ «Соловьев Live» ալիքի «Полный контакт» հաղորդման ժամանակ վարչապետ Ջորջա Մելոնիի մասին հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի արած մեկնաբանություններից հետո։
«Ես ՌԴ դեսպան Պարամոնովին կանչել եմ ԱԳՆ՝ պաշտոնական բողոք հայտնելու հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի կողմից արված չափազանց լուրջ և վիրավորական հայտարարությունների կապակցությամբ»,- X-ում գրել է Իտալիայի ԱԳ նախարար Անտոնիո Տայանին։
Ինքը՝ Ալեքսեյ Պարամոնովը, իր կանչն ԱԳՆ անվանել է «հարված դարպասաձողին» և միջազգային սկանդալ հրահրելու փորձ։ Նա նշել է, որ ՌԴ ղեկավարությունից ոչ ոք որևէ նսեմացնող մեկնաբանություն չի արել ո՛չ տիկին Մելոնիի, ո՛չ էլ Իտալիայի հասցեին։
ANSA-ի հաղորդմամբ՝ Վլադիմիր Սոլովյովը Մելոնիի հասցեին վիրավորանքներ է օգտագործել թե՛ իտալերեն, թե՛ ռուսերեն լեզուներով: Նա վարչապետին մեղադրել է ֆաշիզմի մեջ, նրան անվանել «դատարկ Մելոնի» և հայտարարել, որ նա դավաճանել է իր ընտրողներին:

«Ցանկացած ֆորմալ կամ ոչ ֆորմալ զիջում առաջ է բերելու վասալացման և կախյալության բարձր ռիսկ»․ Արա Պողոսյան
165Երեկ, 09:12
«ԵՄ պետությունները կդադարեն սատարել ՀՀ խամաճիկ իշխանություններին»․ Հովհաննես Ավետիսյան
206Երեկ, 02:06
«Մնում է հասկանալ, թե պատգամավորներից ում կոշիկն է հասցրել մաքրել»․ Էդգար Ղազարյան
199Երեկ, 01:06
«Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտվելը «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար»․ Սուրեն Սուրենյանց
198Երեկ, 00:18
«Ես ձեզ ձայն չեմ տվել, որ Նիկոլի ասեղը թելեք՝ օգնեք փոխել Սահմանադրությունը»․ Մարգարիտ Եսայան
16524.10.2026, 23:54
«Հետաքրքիր միտք են գեներացնում իրանցիները»․ Կարեն Հովհաննիսյան
15424.10.2026, 23:30
«Իսկ արցախցիներին լսո՞ւմ եք, թե՞ հերթական անգամ որոշում եք նրանց փոխարեն»․ Հակոբ Հակոբյան
15424.10.2026, 23:12
«Զեփյուռ Աբգարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից»․ Վարդուհի Սարգսյան
13624.10.2026, 22:54