««Հեզբոլլահը» Իսրայելի և Լիբանանի ընդհանուր թշնամին է»․ Գիդեոն Սաար

Իսրայելի Անկախության օրվա առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ երկրի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ Լիբանանը փաստացի վերահսկվում է Իրանի կողմից՝ «Հեզբոլլահի» միջոցով, ինչը կազմակերպությունը դարձնում է Իսրայելի և Լիբանանի ընդհանուր թշնամին։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում։
«Մենք պատմական որոշում ենք կայացրել ավելի քան 40 տարի անց ուղիղ բանակցություններ վարել Լիբանանի հետ։ Ցավոք, Լիբանանը ձախողված պետություն է, երկիր, որը փաստացի վերահսկվում է Իրանի կողմից՝ «Հեզբոլլահի» միջոցով: Դրանից կարելի է գալ այն եզրահանգման, որ «Հեզբոլլահը» Իսրայելի և Լիբանանի ընդհանուր թշնամին է։ Ինչպես այն սպառնում Է Իսրայելի անվտանգությանը, այնպես էլ վնասում է Լիբանանի ինքնիշխանությանը և վտանգում նրա ապագան:
«Մենք Լիբանանի հետ լուրջ խնդիրներ չունենք։ Կան մի շարք փոքր տարաձայնություններ սահմանների դեմարկացիայի շուրջ, որոնք հնարավոր է լուծել։ Երկրների միջև խաղաղության և հարաբերությունների կարգավորման հիմնական խոչընդոտը մեկ այլ գործոն է՝ «Հեզբոլլահը», - նշել է նախարարը։
Մեկնաբանելով Վաշինգթոնում վաղը կայանալիք բանակցությունները՝ Սաարը Բեյրութին կոչ է արել համագործակցել Լիբանանի տարածքում «Հեզբոլլահի» ստեղծած «ահաբեկչական պետության» դեմ:

«Ցանկացած ֆորմալ կամ ոչ ֆորմալ զիջում առաջ է բերելու վասալացման և կախյալության բարձր ռիսկ»․ Արա Պողոսյան
165Երեկ, 09:12
«ԵՄ պետությունները կդադարեն սատարել ՀՀ խամաճիկ իշխանություններին»․ Հովհաննես Ավետիսյան
206Երեկ, 02:06
«Մնում է հասկանալ, թե պատգամավորներից ում կոշիկն է հասցրել մաքրել»․ Էդգար Ղազարյան
199Երեկ, 01:06
«Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտվելը «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար»․ Սուրեն Սուրենյանց
198Երեկ, 00:18
«Ես ձեզ ձայն չեմ տվել, որ Նիկոլի ասեղը թելեք՝ օգնեք փոխել Սահմանադրությունը»․ Մարգարիտ Եսայան
16524.10.2026, 23:54
«Հետաքրքիր միտք են գեներացնում իրանցիները»․ Կարեն Հովհաննիսյան
15424.10.2026, 23:30
«Իսկ արցախցիներին լսո՞ւմ եք, թե՞ հերթական անգամ որոշում եք նրանց փոխարեն»․ Հակոբ Հակոբյան
15424.10.2026, 23:12
«Զեփյուռ Աբգարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից»․ Վարդուհի Սարգսյան
13624.10.2026, 22:54