«Թրամփի վարչակազմը ՆԱՏՕ-ի «լավ» և «վատ» երկրների ցանկ է կազմել»․ #Politico

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ՆԱՏՕ-ի երկրները բաժանել է «լավերի» և «վատերի»՝ կախված դաշինքի գործունեության մեջ նրանց ներդրումից: Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
«Սպիտակ տունը ՆԱՏՕ-ի երկրների «լավերի ու վատերի» ցուցակի նման մի բան է կազմել, մինչ Թրամփի վարչակազմը ուղիներ է փնտրում պատժելու դաշնակիցներին, որոնք հրաժարվել են աջակցել Իրանի դեմ պատերազմին», - ասվում է հրապարակման մեջ:
Նշվում է, որ փաստաթուղթը մշակվել է ամերիկացի պաշտոնյաների կողմից՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ Թրամփի հանդիպման նախապատրաստման շրջանակներում: Դրա հիմքում ընկած Է Փենթագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի նախաձեռնությունը, որն առաջարկել էր խրախուսել դաշնակիցներին, որոնք «նախաձեռնություն են ցուցաբերում», և հակառակը՝ պատժել դաշինքի այն երկրներին, որոնք չեն կատարում հավաքական պաշտպանության իրենց պարտավորությունները։
Աղբյուրների խոսքով, ԱՄՆ վարչակազմը մանրամասները գաղտնի է պահում, մինչ տարբեր տարբերակներ է ծրագրում: Պաշտոնյաները որևէ պարզաբանում չեն տվել այն մասին, թե ինչպիսին կարող են լինել այդ արտոնությունները կամ հետևանքները:
ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ վերանայելու է ԱՄՆ-ի դերը դաշինքում։ Politico-ի գնահատմամբ՝ տեսականորեն Վաշինգթոնը կարող է կրճատել ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը, նվազեցնել Եվրոպայում տեղակայված ամերիկացի զինծառայողների թիվը և զորքերը մի երկրից մյուսը տեղափոխել։
Եվրոպական երկու պաշտոնյաներ, որոնք ծանոթ են նման ծրագրերին, որպես հնարավոր հետևանքներ այն երկրների համար, որոնք հրաժարվել են աջակցություն տրամադրել, նշել են նաև համատեղ զորավարժությունների կրճատումը, «վատ» դաշնակիցներին զենքի վաճառքի սահմանափակումը և դրանց փոխանցումը «լավ» դաշնակիցներին։

«Ցանկացած ֆորմալ կամ ոչ ֆորմալ զիջում առաջ է բերելու վասալացման և կախյալության բարձր ռիսկ»․ Արա Պողոսյան
165Երեկ, 09:12
«ԵՄ պետությունները կդադարեն սատարել ՀՀ խամաճիկ իշխանություններին»․ Հովհաննես Ավետիսյան
206Երեկ, 02:06
«Մնում է հասկանալ, թե պատգամավորներից ում կոշիկն է հասցրել մաքրել»․ Էդգար Ղազարյան
199Երեկ, 01:06
«Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտվելը «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար»․ Սուրեն Սուրենյանց
198Երեկ, 00:18
«Ես ձեզ ձայն չեմ տվել, որ Նիկոլի ասեղը թելեք՝ օգնեք փոխել Սահմանադրությունը»․ Մարգարիտ Եսայան
16524.10.2026, 23:54
«Հետաքրքիր միտք են գեներացնում իրանցիները»․ Կարեն Հովհաննիսյան
15424.10.2026, 23:30
«Իսկ արցախցիներին լսո՞ւմ եք, թե՞ հերթական անգամ որոշում եք նրանց փոխարեն»․ Հակոբ Հակոբյան
15424.10.2026, 23:12
«Զեփյուռ Աբգարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից»․ Վարդուհի Սարգսյան
13624.10.2026, 22:54