«Լրագրողների վրա հարձակումը ռազմական հանցագործություն է»․ Լիբանանի վարչապետ

Լիբանանի հարավում Իսրայելի հարվածները, որոնց հետևանքով զոհվել է լրագրող Ամալ Խալիլը ռազմական հանցագործություն է, գրել է Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը X սոցիալական ցանցի իր էջում:
«Լրագրողների վրա հարձակումները, փրկարարական խմբերին նրանց հասնելուն խոչընդոտելը և այդ ծառայությունների ժամանումից հետո նրանց գտնվելու վայրերի վրա կրկին հարձակվելը ռազմական հանցագործություններ են», - ասվում է Լիբանանի վարչապետի հայտարարության մեջ։
Նա նշել է, որ երկրի հարավում լրագրողների նկատմամբ հարվածները՝ նրանց մասնագիտական պարտականությունները կատարելիս, այլևս առանձին դեպքեր չեն, այլ դարձել են կայուն պրակտիկա, որը Լիբանանը դատապարտում և մերժում է։
Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հայտարարել է, որ «Իսրայելի կողմից լրագրողների նկատմամբ դիտավորյալ և համակարգված հարձակումները» նպատակ ունեն «թաքցնել ճշմարտությունը՝ Իսրայելի կողմից Լիբանանի դեմ իրականացված ագրեսիվ գործողությունների մասին»։
Նման գործողությունները «մարդկության դեմ հանցագործություններ են, որոնք պատժելի են միջազգային օրենքներով և կոնվենցիաներով», - ասել է նախագահը, հավելելով, որ Խալիլի սպանությունը պետք է ծառայի որպես «առիթ միջազգային հանրության համար՝ միջամտելու և նման գործողությունները դադարեցնելու համար»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լիբանանի հարավում իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է Al Akhbar-ի լիբանանցի լրագրող Ամալ Խալիլը, ևս մեկ լրագրող ծանր վիրավորվել է։

«Ցանկացած ֆորմալ կամ ոչ ֆորմալ զիջում առաջ է բերելու վասալացման և կախյալության բարձր ռիսկ»․ Արա Պողոսյան
159Երեկ, 09:12
«ԵՄ պետությունները կդադարեն սատարել ՀՀ խամաճիկ իշխանություններին»․ Հովհաննես Ավետիսյան
203Երեկ, 02:06
«Մնում է հասկանալ, թե պատգամավորներից ում կոշիկն է հասցրել մաքրել»․ Էդգար Ղազարյան
196Երեկ, 01:06
«Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտվելը «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար»․ Սուրեն Սուրենյանց
195Երեկ, 00:18
«Ես ձեզ ձայն չեմ տվել, որ Նիկոլի ասեղը թելեք՝ օգնեք փոխել Սահմանադրությունը»․ Մարգարիտ Եսայան
16324.10.2026, 23:54
«Հետաքրքիր միտք են գեներացնում իրանցիները»․ Կարեն Հովհաննիսյան
15224.10.2026, 23:30
«Իսկ արցախցիներին լսո՞ւմ եք, թե՞ հերթական անգամ որոշում եք նրանց փոխարեն»․ Հակոբ Հակոբյան
15224.10.2026, 23:12
«Զեփյուռ Աբգարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից»․ Վարդուհի Սարգսյան
13424.10.2026, 22:54