«Խոնարհվում ենք զոհերի հիշատակի առաջ». ՀՀ-ում Չեխիայի դեսպան

ՀՀ-ում Չեխիայի դեսպան Պիրունչիկը և փոխդեսպան Յակուբ Լեվանդովսկին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։
«Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման 111-րդ տարելիցն է։ Մենք խոնարհվում ենք զոհերի հիշատակի առաջ և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին։
Ավելի քան մեկ դար առաջ չեխ ճանապարհորդ և մարդասեր Կարել Հանսան, իր «Արևելքի սարսափները» գրքում, վկայեց հայ ժողովրդի տառապանքների մասին և այդ ողբերգությունը ներկայացրեց չեխ հասարակությանը։ Նրա խոսքերը մինչ օրս հզոր հիշեցում են հիշողության, ճշմարտության և մարդասիրության կարևորության մասին։
«Ես տեսա տառապյալ մարդկանց անվերջ քարավաններ՝ հյուծված, սոված և մարդկային արժանապատվությունից զրկված»։
Եվ մեկ այլ տեղ նա գրում է․
«Հայ ժողովուրդը դատապարտված էր ոչ միայն ֆիզիկական ոչնչացման, այլև աներևակայելի տառապանքների»։
Այս վկայությունները հիշեցնում են մեզ, որ հիշատակը միայն անցյալի մասին չէ. այն հանձնառություն է մարդկային արժանապատվության, կարեկցանքի և ապագայում նման ոճրագործությունների կանխարգելման նկատմամբ։
9 տարի առաջ՝ 2017 թվականի ապրիլի 25-ին, Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»,- նշված է Չեխիայի դեսպանատան հաղորդագրության մեջ։

«Փորձ է արվում առաջիկա զիջումներից առաջ վախի մթնոլորտ ստեղծել, հիմնական դերակատարներին չեզոքացնել»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
1921:54
Հաստատվել է պատգամավորական էթիկայի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմը
3821:36
Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի կալանավորման հարցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
6521:12
«Մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել, դեպքը տեղի է ունեցել իր բնակության վայրում»․ ՊՆ
5920:48
Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելուց հետո
6020:26
«Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի հանդեպ իրականացվող հետապնդումնեը գուժում են իշխանությունների հերթական զիջումների մասին»․ Գառնիկ Դանիելյան
5620:06
«2008-ից հետո Արևմուտքը պետք է հասկանար, որ Ռուսաստանի դեմ պատերազմել պետք չէ»․ Մեդվեդև
10619:54
Գագիկ Ծառուկյանի անունից 2 գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ
6619:39