«Իսրայելը Լիբանանի հարավում ոչնչացրել է «Հեզբոլլահի» շուրջ 1000 օբյեկտ»․ ՑԱՀԱԼ

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) հայտարարել է Լիբանանի հարավում «Հեզբոլլահ» շարժման կողմից օգտագործվող հազարավոր օբյեկտների և կառույցների ոչնչացման մասին:
«ՑԱՀԱԼ-ի զորքերը՝ 91-րդ դիվիզիայի հրամանատարության ներքո, Լիբանանի հարավում ոչնչացրել են ահաբեկչական ենթակառուցվածքի ավելի քան 1000 օբյեկտ, որոնք օգտագործվել են «Հեզբոլլա»-ի կողմից՝ ՑԱՀԱԼ-ի ուժերի դեմ հարձակումներ իրականացնելու համար, այդ թվում՝ ականապատված կառույցներ և շենքեր, որտեղ պահվում էր զենք», - ասվում է հաղորդագրության մեջ։ Սակայն չի նշվում, թե ինչ ժամանակահատվածում է ոչնչացվել այդքան մեծ քանակությամբ օբյեկտներ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հայտնաբերվել են հարյուրավոր զենքեր, այդ թվում՝ ավտոմատներ և գնդացիրներ, նռնակներ և ականներ, ինչպես նաև հակատանկային հրթիռներ և տարբեր զինամթերք։

Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
238Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
252Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
423Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
298Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
383Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
164Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
31208.11.2026, 21:00
Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել
29308.11.2026, 20:00