2027-ին ԱՄՆ-ի ՊՆ-ն Ուկրաինային չի հատկացնի ոչ մի ցենտ

ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունը չի ներառել Ուկրաինային ռազմական օգնության ֆինանսավորումը 2027 թվականի ֆինանսական տարվա բյուջեի նախագծում, հայտարարել է Փենթագոնի ֆինանսների տնօրենի պաշտոնակատար Ջուլս Հերսթը Սենատում լսումների ժամանակ։
Ուկրաինայի համար ծախսերի կրճատման հարցը ծագել է նախարարության բյուջետային առաջնահերթությունների քննարկման ժամանակ։ Մի օրենսդիր խնդրել է Փենթագոնի ներկայացուցչին հաստատել փաստաթղթում համապատասխան ծախսերի կետերի բացակայությունը։
«Այո, դա ճիշտ է։ Այս բյուջեում USAI-ի համար ֆինանսավորում չկա», - պատասխանել է Հերսթը՝ նկատի ունենալով Ուկրաինայի անվտանգությանն օգնելու նախաձեռնությունը։
Որոշումը՝ հրաժարվել ռազմական օգնության ծրագրի ֆինանսավորումից, նշանակալից փոփոխություն է Վաշինգթոնի ֆինանսական քաղաքականության մեջ։ 2027 թվականի բյուջեի նախագծում համապատասխան պարտավորությունների բացակայությունը վկայում է ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության ռազմավարական առաջնահերթությունների վերանայման մասին՝ Ուկրաինայի զինված ուժերին աջակցության վերաբերյալ։

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
89616.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
83115.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
60314.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
132013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
64212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
168310.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
183209.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
76609.11.2026, 15:18