«Ողջունել կարելի է երեսպաշտությունից հրաժարվելու այս քայլը»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը՝ կից տեսանյութով. «Պաղեստինի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարվել է ՖԻՖԱ նախագահ Ինֆանտինոյի երեսպաշտ առաջարկից և չի սեղմել Իսրայելի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ձեռքը: Կանադայում կայացող ՖԻՖԱ համաժողովի ընթացքում Ինֆանտինոն առաջարկել է Պաղեստինի և Իսրայելի ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահների ձեռքսեղմում, բայց Պաղեստինի ՖՖ նախագահը հրաժարվել է, ասելով՝ «մենք տառապում ենք»: Միայն ողջունել կարելի է երեսպաշտությունից հաժարվելու այդ քայլը: Իհարկե ոմանք կասեն, թե սպորտը դուրս է քաղաքականությունից: Բայց դա ծիծաղելի է, առավել ևս ՖԻՖԱ պարագայում, որն իր գործունեությամբ ցույց է տվել ուղն ու ծուծով քաղաքականությանն մեջ լինելը: Հակառակ դեպքում, օրինակ, Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը չպետք է զրկվեր միջազգային մրցումների հնարավորությունից, եթե ՖԻՖԱ-ն դուրս է քաղաքականությունից: Օրինակները կարող են լինել շատ: Հետևաբար, Ինֆանտինոյի պահվածքը այլ բան չէ, քան երեսպաշտություն, ինչից էլ հրաժարվել է Պաղեստինի ՖՖ ղեկավարը»։

Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
91327.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
33027.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
94127.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
106726.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
41525.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
50124.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
52324.10.2026, 14:12
Արման Ծառուկյանը 10:0 հաշվով հաղթեց Դիլոն Դենիսին և ոտքը դրեց նրա վրա (տեսանյութ)
52224.10.2026, 10:24