«Հայկական որ ակումբներն են արտոնագրվել՝ մասնակցելու ՈՒԵՖԱ-ի 2026/2027թթ․ ակումբային մրցաշարերին»․ ՀՖՖ

Մայիսի 1-ին կայացավ ՀՖՖ ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը, որի ընթացքում քննության էին դրվել Ալաշկերտ ՖԱ» ՀԿ, «Փյունիկ ՖԱ» ՀԿ, «ՖԱ Ուրարտու» Մարզական ՀԿ, «ՖԱ Արարատ» Հ/Ձ ՓԲԸ, «Նոա ՖԱ» ՀԿ, «Արարատ-Արմենիա ՖԱ» ԲԲԸ և «Շիրակ ՖԱ» ՀԿ ֆուտբոլային ակումբների արտոնագրային ֆինանսական չափանիշի՝ ՈՒԵՖԱ-ի արտոնագիր ստանալու համար ներկայացված փաստաթղթային փաթեթները: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից։
«Մարզական համապատասխան որակավորում ստանալու դեպքում այդ արտոնագրերը նրանց իրավունք են ընձեռում մասնակցելու ՈՒԵՖԱ-ի 2026/2027թթ․ մրցաշրջանի ակումբային մրցաշարերին։
Արտոնագրման բաժնի փորձագետները կատարել էին համապարփակ ուսումնասիրություններ և ստուգումներ՝ քննության դրված ֆինանսական փաթեթների հիման վրա: Դրանց արդյունքները Արտոնագրման բաժնի պետը և ֆինանսական փորձագետը մանրամասնորեն ներկայացրին կոմիտեին: Հիմնվելով մասնագետների եզրակացությունների և կատարված քննության արդյունքների վրա՝ Արտոնագրման կոմիտեն միաձայն որոշում կայացրեց ՈՒԵՖԱ-ի արտոնագրեր շնորհել թեկնածու բոլոր ակումբներին։
Այսօր կայացած նիստի ընթացքում քննության առնվեց նաև ՈՒԵՖԱ-ի Կանանց ակումբային մրցաշարերի արտոնագիր շնորհելու հարցը, ինչն ակումբների կանանց թիմերին հնարավորություն է ընձեռում մասնակցելու 2026/2027թթ․ ՈՒԵՖԱ-ի Կանանց Ակումբային մրցաշարերի խաղարկությանը՝ համապատասխան մարզական որակավորում ստանալու դեպքում:
Վերոնշյալ արտոնագրի համար դիմած միակ ակումբը ՝ «Փյունիկ» ՖԱ-ն՝ բավարարելով բոլոր չափանիշները, կոմիտեի միաձայն որոշմամբ ստացավ ՈՒԵՖԱ-ի Կանանց ակումբային մրցաշարերի մասնակցության համապատասխան արտոնագիրը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
91327.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
33027.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
94127.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
106726.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
41525.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
50124.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
52324.10.2026, 14:12
Արման Ծառուկյանը 10:0 հաշվով հաղթեց Դիլոն Դենիսին և ոտքը դրեց նրա վրա (տեսանյութ)
52224.10.2026, 10:24