Իրանն սկսել է վերականգնել մարտերում վնասված նավթագազային օբյեկտները

Իրանն սկսել է վերականգնել նավթի և գազի արդյունաբերության օբյեկտները, որոնք վնասվել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ մարտերի ժամանակ, հայտարարել են իրանցի պաշտոնյաները:
«40-օրյա պատերազմի ընթացքում նավթարդյունաբերության օբյեկտները տուժել և հարվածներ են հասցվել: Օրակարգը դրանք հնարավորինս արագ վերականգնելն է, մինչ այսօր գործընթացը նորմալ է ընթանում», - Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը տված մեկնաբանությունում ասել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեջադը:
Իրանի ազգային գազային ընկերության տնօրեն Սաիդ Թավաքոլին հեռարձակողի հետ զրույցում ասել է նաև, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ընթացքում հարավային Փարս հանքավայրի գազավերամշակման չորս կայաններ են խոցվել։ «Իշխանությունների որոշման հիման վրա, ինչպես նաև նավթի նախարարի կարծիքը հաշվի առնելով՝ երկու նավթավերամշակման գործարանների վերականգնման գործն ամբողջությամբ վստահվել է Գազի ազգային ընկերությանը... վերականգնման աշխատանքներն արդեն սկսվել են»,- ասել է Թավաքոլին, իրանական հեռուստատեսության հաղորդմամբ։

Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
208Երեկ, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
44024.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
46623.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
132823.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
60922.10.2026, 02:06
«Հանգիստ եղեք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
49921.10.2026, 15:06
«Ո՞նց ենք գազի գնի թանկացման տակից դուրս գալու». լրագրողը՝ Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
49921.10.2026, 13:18
«ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում գազի ներմուծման արժեքը կաճի»․ ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհուրդ
126120.10.2026, 15:19