«ՌԴ ԱԳՆ-ն օտարերկրյա պետություններին կոչ է արել տարհանել իրենց դիվանագետներին Կիևից»․ Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում հավատարմագրված բոլոր օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին ուղարկվել է նոտա, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«2026 թ. մայիսի 4-ին ՌԴ ՊՆ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել Կիևի ռեժիմի կողմից Մոսկվային հարվածելու սպառնալիքների վերաբերյալ՝ բոլոր ռուսաստանցիների համար սուրբ տոնի՝ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրը։ ՌԴ ԱԳՆ-ն խստորեն կոչ է անում ձեր երկրի իշխանություններին, ձեր կազմակերպության ղեկավարությանն այս հայտարարությանը վերաբերվել առավելագույն պատասխանատվությամբ և ապահովել Կիևից դիվանագիտական և այլ ներկայացուցչությունների անձնակազմերի, ինչպես նաև քաղաքացիների ժամանակին տարհանումը՝ հաշվի առնելով ՌԴ զինված ուժերի կողմից Կիևի, այդ թվում՝ որոշումների կայացման կենտրոնների դեմ պատասխան հարվածի անխուսափելիությունը, եթե Կիևի ռեժիմը Հաղթանակի օրվա տոնակատարությունների ժամանակ իրականացնի իր հանցավոր ահաբեկչական ծրագրերը», - նշել է Զախարովան։
Նա նշել է, որ մայիսի 4-ին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «թույլ տվեց իրեն անել ագրեսիվ և սպառնալից հայտարարություններ Մոսկվայում Հաղթանակի օրվա սուրբ տոնը ահաբեկչական հարձակումներով խաթարելու իր մտադրության մասին», և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նախազգուշացում տարածեց՝ ի պատասխան Զելենսկու «ագրեսիվ մտադրությունների»:

«Ցանկացած ֆորմալ կամ ոչ ֆորմալ զիջում առաջ է բերելու վասալացման և կախյալության բարձր ռիսկ»․ Արա Պողոսյան
139Երեկ, 09:12
«ԵՄ պետությունները կդադարեն սատարել ՀՀ խամաճիկ իշխանություններին»․ Հովհաննես Ավետիսյան
183Երեկ, 02:06
«Մնում է հասկանալ, թե պատգամավորներից ում կոշիկն է հասցրել մաքրել»․ Էդգար Ղազարյան
179Երեկ, 01:06
«Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտվելը «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար»․ Սուրեն Սուրենյանց
177Երեկ, 00:18
«Ես ձեզ ձայն չեմ տվել, որ Նիկոլի ասեղը թելեք՝ օգնեք փոխել Սահմանադրությունը»․ Մարգարիտ Եսայան
15324.10.2026, 23:54
«Հետաքրքիր միտք են գեներացնում իրանցիները»․ Կարեն Հովհաննիսյան
14424.10.2026, 23:30
«Իսկ արցախցիներին լսո՞ւմ եք, թե՞ հերթական անգամ որոշում եք նրանց փոխարեն»․ Հակոբ Հակոբյան
14424.10.2026, 23:12
«Զեփյուռ Աբգարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից»․ Վարդուհի Սարգսյան
12624.10.2026, 22:54