«Երևանում կայացած գագաթնաժողովի ռnւuատյաց մթնոլորտն ազդել է Զելենսկիի վրա»․ Զախարովա

«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի սպառնալիքների վրա ազդել է մայիսի 4-ին Երևանում կայացած, այսպես կոչված, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ռուսատյաց մթնոլորտը»,- այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նշել է, որ մայիսի 8–9-ը ՌԴ նախագահ՝ Վլադիմիր Պուտինի որոշմամբ հայտարարվել է հրադադար՝ կապված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի տոնակատարության հետ։
«Այս նախաձեռնությունը, որին ապրիլի 29-ին ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ ակտիվորեն աջակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, առաջացրեց նյարդային, հիստերիկ արձագանք։ Զելենսկին անփութորեն փորձեց նվազեցնել դրա նշանակությունը, ապա սկսեց ակնարկել Կարմիր հրապարակում շքերթի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի հնարավոր հարվածների մասին, ընդ որում, նրան բառացիորեն հունից հանում էր ֆաշիզմի դեմ հաղթանակի կապակցությամբ Մոսկվայում կայանալիք ցանկացած միջոցառման հիշատակումը։ Ակնհայտ է, որ իր ազդեցությունն էր թողել մայիսի 4-ին Երևանում կայացած այսպես կոչված եվրոպական քաղաքական համայնքի, այսպես կոչված գագաթնաժողովի ռուսատյաց մթնոլորտը, որին նա մասնակցել էր հայկական կողմի հրավերով, և որի ամբիոնից հնչեցին այս, ըստ էության, ահաբեկչական նացիստական սպառնալիքները», - հայտարարել է Զախարովան։

«Ցանկացած ֆորմալ կամ ոչ ֆորմալ զիջում առաջ է բերելու վասալացման և կախյալության բարձր ռիսկ»․ Արա Պողոսյան
13609:12
«ԵՄ պետությունները կդադարեն սատարել ՀՀ խամաճիկ իշխանություններին»․ Հովհաննես Ավետիսյան
18102:06
«Մնում է հասկանալ, թե պատգամավորներից ում կոշիկն է հասցրել մաքրել»․ Էդգար Ղազարյան
17701:06
«Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտվելը «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար»․ Սուրեն Սուրենյանց
17500:18
«Ես ձեզ ձայն չեմ տվել, որ Նիկոլի ասեղը թելեք՝ օգնեք փոխել Սահմանադրությունը»․ Մարգարիտ Եսայան
152Երեկ, 23:54
«Հետաքրքիր միտք են գեներացնում իրանցիները»․ Կարեն Հովհաննիսյան
143Երեկ, 23:30
«Իսկ արցախցիներին լսո՞ւմ եք, թե՞ հերթական անգամ որոշում եք նրանց փոխարեն»․ Հակոբ Հակոբյան
143Երեկ, 23:12
«Զեփյուռ Աբգարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից»․ Վարդուհի Սարգսյան
125Երեկ, 22:54