«Չինաստանում պաշտպանության նախկին նախարարներին պայմանական մահապատժի են դատապարտել՝ կոռուպցիայի համար»․ #Xinhua

Չինաստանի պաշտպանության նախկին նախարարներ Վեյ Ֆենհեն և Լի Շանֆուն դատապարտվել են մահապատժի՝ երկու տարվա հետաձգմամբ, հայտնում է Xinhua-ն։ Չինաստանի ռազմական դատարանի որոշմամբ՝ Ֆենհեն մեղավոր է ճանաչվել կաշառք ստանալու, իսկ Շանֆուն՝ կաշառք ստանալու և տալու մեջ։
«Երկամյա պայմանական պատժի ժամկետը լրանալուց հետո, օրենքով սահմանված կարգով, պատիժը կփոխարինվի ցմահ ազատազրկմամբ, և նրանք կդատապարտվեն ցմահ ազատազրկման՝ առանց պատժի մեղմացման կամ պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորության», - ասվում է հաղորդագրության մեջ։ Նախկին նախարարները ցմահ զրկվել են քաղաքական իրավունքներից՝ պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, ընտրելու իրավունքից, ինչպես նաև քաղաքական գործունեությանը մասնակցելու իրավունքից։ Բացի այդ, նրանց ամբողջ ունեցվածքը ենթակա է բռնագրավման։
Չինաստանում մահապատժի հետաձգումը յուրահատուկ իրավական միջոց է, այն անմիջապես իրականացվող մահապատժի այլընտրանք է և դատապարտյալին տրամադրում է յուրատեսակ «փորձաշրջան»՝ երկու տարի ժամկետով։ Հետաձգման ժամկետի ավարտից հետո դատավճիռը փոխարինվում է ցմահ ազատազրկմամբ, իսկ հատուկ արժանիքների առկայության դեպքում պատիժը կարող է կրճատվել մինչև 25 տարվա ազատազրկման։

Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
238Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
252Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
423Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
298Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
383Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
164Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
31208.11.2026, 21:00
Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել
29308.11.2026, 20:00