Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի նոր ագրեսիայի հետևանքների մասին

«Իրանը կընդլայնի ռազմական գործողությունները «նոր մարտադաշտերում», եթե ԱՄՆ-ն և Իսրայելը վերսկսեն ագրեսիան Իսլամական Հանրապետության դեմ»,- հայտարարել է Իրանի Զինված ուժերի պաշտոնական ներկայացուցի Մոհամմադ Աքրամինիան։
«Եթե թշնամին կրկին սխալ հաշվարկներ կատարի և ագրեսիա սկսի Իրանի դեմ, ապա անխուսափելիորեն կհանդիպի նոր և անսպասելի մեթոդների: Այդ մեթոդները ներառում են ավելի նոր և ավելի առաջադեմ սարքավորումներ, պատերազմի նոր մեթոդներ և, ամենակարևորը՝ նոր մարտադաշտեր: Այլ կերպ ասած, պատերազմը կծավալվի այնպիսի վայրերում, որոնք թշնամին չէր կարող կանխատեսել կամ հաշվի առնել իր ծրագրերում», - Աքրամինիայի խոսքերն է մեջբերում Tasnim լրատվական գործակալությունը:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ի հետ հրադադարի ընթացքում Իրանը ձգտել է ամրապնդել իր ռազմական հզորությունը, թարմացնել թիրախների ցանկը, մարտական պատրաստությունը հարմարեցնել նոր պայմաններին, վերանորոգել իր պաշտպանական և հարձակողական զենքերը և իրականացնել անհրաժեշտ վերաբաշխումներ։

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ Խանդանյանը
1920:10
«Մարդն իր սեփական ընկերության մեջ չի կարող չարաշահումներ անել»․ Հարություն Մնացականյան (տեսանյութ)
4219:48
ՀՀ-ի և Վրաստանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովները քննարկել են հետագա աշխատանքներին առնչվող հարցեր
6019:36
«Աննա Վարդապետյանը իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ միջադեպերը չի նկատում, բռնություն և հանցակազմ չի տեսնում»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
5719:12
«Փորձում են ընդդիմության վրա ճնշում բանեցնել՝ «դրական դիրքորոշում» ստանալու համար․ չեն ստանալու»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
7918:12
«Իրական մեղադրանքը մեկն է՝ Հայաստանում հակառակորդի սահմանադրությանը դեմ գնալն է»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
8317:36
Արարատ Միրզոյանը և Ասել Ժանասովան մտքեր են փոխանակել տարածաշրջանային փոխկապակցվածության ծրագրերի իրականացման հարցերի շուրջ
8517:30
«Հենց սկսեն արդարանալ, կարող են ամեն ինչ համարել ավարտված»․ Հակոբ Բադալյան
7717:12