«Իսրայելը մտադիր է զրոյի հասցնել ռազմական ոլորտում ԱՄՆ-ի ֆինանսական աջակցությունը»․ Նեթանյահու

Իսրայելը մտադիր է կրճատել ռազմական ոլորտում ԱՄՆ-ի ֆինանսական աջակցությունը։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա դիտարկում է ամերիկյան ֆինանսական աջակցության կրճատման հնարավորությունը, Իսրայելի վարչապետը դրական պատասխան է տվել։ «Անշուշտ։ Եվ ես այդ մասին ասել եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին»,- նշել է Նեթանյահուն։
«Ես ուզում եմ ամերիկյան ֆինանսական աջակցությունը զրոյի հասցնել։ Որովհետև մենք տարեկան ստանում ենք 3.8 միլիարդ դոլար։ Կարծում եմ՝ ժամանակն է հրաժարվել մնացած ռազմական աջակցությունից»,- ասել է նա՝ նշելով, որ կցանկանար անմիջապես սկսել այս գործընթացը և ավարտել այն տասը տարվա ընթացքում։
Գործող համաձայնագիրը, որի ժամկետը լրանում է 2028 թվականին, նախատեսում է վերոնշյալ գումարի ամենամյա հատկացում Իսրայելին՝ ԱՄՆ-ի կողմից։ Բրաունի համալսարանի «Costs of War Project» հետազոտական կենտրոնի տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերից մինչև 2025 թվականի հոկտեմբերը Իսրայելին ԱՄՆ ռազմական օգնության ընդհանուր գումարը գերազանցել է 21,7 միլիարդ դոլարը։

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ Խանդանյանը
1920:10
«Մարդն իր սեփական ընկերության մեջ չի կարող չարաշահումներ անել»․ Հարություն Մնացականյան (տեսանյութ)
4219:48
ՀՀ-ի և Վրաստանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովները քննարկել են հետագա աշխատանքներին առնչվող հարցեր
6019:36
«Աննա Վարդապետյանը իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ միջադեպերը չի նկատում, բռնություն և հանցակազմ չի տեսնում»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
5719:12
«Փորձում են ընդդիմության վրա ճնշում բանեցնել՝ «դրական դիրքորոշում» ստանալու համար․ չեն ստանալու»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
7918:12
«Իրական մեղադրանքը մեկն է՝ Հայաստանում հակառակորդի սահմանադրությանը դեմ գնալն է»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
8317:36
Արարատ Միրզոյանը և Ասել Ժանասովան մտքեր են փոխանակել տարածաշրջանային փոխկապակցվածության ծրագրերի իրականացման հարցերի շուրջ
8517:30
«Հենց սկսեն արդարանալ, կարող են ամեն ինչ համարել ավարտված»․ Հակոբ Բադալյան
7717:12